Կարծիք

23.02.2018 07:45


Մարդը բանակում չի ծառայել, որդիները չեն ծառայել, խոսում է դասալքության մասին

Մարդը բանակում չի ծառայել, որդիները չեն ծառայել, խոսում է դասալքության մասին

Ազատություն TV-ի հարցին՝ ի՞նչը Ձեզ համոզեց, որ Դուք ընդունեք այդ առաջարկը (ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու Սերժ Սարգսյանի առաջարկը), ի պատասխան, Արմեն Սարգսյանը մասնավորապես ասաց. «Գործոնները շատ են՝ սկսած մեծ պատասխանատվությունից, որ իմ առջև դրվեց, որին «ոչ» ասելը ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ...»:
Մարդը բանակում չի ծառայել, որդիները չեն ծառայել, բայց հիմա խոսում է դասալքության մասին:
Ուրեմն, Արմեն Սարգսյանի պատկերացմամբ՝ ոչ թե բանակում չծառայելը, այլ նախագահի պաշտոնից հրաժարվելն է դասալքություն:
Ի դեպ, 2017-ին Արմեն Սարգսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին մատուցած նրա ծառայությունները տեսնում ենք, բայց հայրենիքինը ո՞րն է...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը