Կարծիք

22.02.2018 22:11


Փելեշյանը սեփական սցենարը չի կարողանում նկարել, քանի որ անհրաժեշտ ֆինանսներ չի գտնում

Փելեշյանը սեփական սցենարը չի կարողանում նկարել, քանի որ անհրաժեշտ ֆինանսներ չի գտնում

ՄՏՔԻՍ ՄԵՋ ԵՄ ՆԿԱՐՈՒՄ

Ինչպես հայտնի է, 90-ականների սկզբին ստեղծած «Կյանք» և «Վերջ» ֆիլմերից հետո Արտավազդ Փելեշյանը արդեն 14 տարի է՝ ֆիլմ չի նկարում։ Հետաքրքիր է՝ տարիների պարապը ի՞նչ ստեղծագործական աշխատանքով է փորձել լրացնել։

«14 տարին մեծ ժամկետ է, բայց ես գրում եմ, սցենարներ եմ գրում, մտքիս մեջ նկարում եմ մեկ-մեկ, և հույս ունեմ, որ կնկարեմ»,-հայտնեց Փելեշյանը։

Որքան էլ զավեշտական թվա (իսկ ավելի ճիշտ՝ մեզ համար ամոթալի), Արտավազդ Փելեշյանը սեփական սցենարները չի կարողանում նկարել (ընդ որում՝ դրանցից մեկը արդեն շուրջ չորս տասնամյակ դարակում է պահում), քանի որ անհրաժեշտ ֆինանսներ չի գտնում։
1968-ին «Հոմոսափիենս» ֆիլմի սցենարը, որ տարիներով, դժվարությամբ հաստատել է տվել, մինչ օրս չի կարողանում նկարել։ Խորհրդային շրջանում անգամ ֆրանսիացիներն են պատրաստակամություն հայտնել ֆիլմի համար անհրաժեշտ 40-41 մլն-ի 25 միլիոնը հատկացնել, սակայն խորհրդային իշխանությունները Ֆրանսիայի առաջարկին չեն արձագանքել։ Այսօր, երբ Ռուսաստանում կինոարտադրության «30 տոկոսը հայերի ձեռքին է», պարզվում է` նրանք էլ չեն օգնում Փելեշյանին։
Սա իրոք խայտառակություն է։ Այն դեպքում, երբ ժամանակին գերմանացի պրոդյուսերները, անտեսելով ռուսների դժգոհությունները (թե ինչո՞ւ պետք է օտարները ռուսական եկեղեցու մասին ֆիլմ նկարեն), հենց Փելեշյանին ու վրացի ռեժիսորին վստահեցին «Աստվածը Ռուսաստանում» ֆիլմի նկարահանումը։ «Ես պատրաստ եմ Ռուսաստանում ֆիլմ նկարել։ Նույնիսկ ուզում էի այնտեղ կինոինստիտուտ ստեղծել, բայց տեղ չտրամադրեցին»,- 90-ականների սկզբին իր խափանված ծրագրերի մասին խոսելով՝ հերթական ամոթալի փաստը բացահայտեց կինոռեժիսորը...

(Հատված Մաեստրոյի մասին իմ հոդվածից):
Փելեշյանի վավերագրությունն ինձ ցնցել է դեռևս 17 տարեկանից...

Արտավազդ Փելեշյանն իր երկհատորյակը կազմելիս անձամբ է ընտրել հոդվածները, նա նաև իմ երեք հոդվածը զետեղել է իր երկհատորյակում...

Շնորհավո՛ր ծնունդդ, մեծ, մեծ, մե՛ծ հայ...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը