Աշխարհ

22.02.2018 21:12


Թուրքիայում մեռել է 3 լեզու, ևս 15-ը՝ վտանգվել

Թուրքիայում մեռել է 3 լեզու, ևս 15-ը՝ վտանգվել

UNESCO-ի ամենամյա զեկույցում՝ Թուրքիային նվիրված բաժնում, թվարկվել են բոլոր այն 15 լեզուները, որոնք անհետացման եզրին են հայտնվել Թուրքիայում:

Ըստ զեկույցի՝ 3 լեզու արդեն անհետացել է Թուրքիայում։ Դրանք են՝ Կապադովկիայի հունարենը, ուբիխյան լեզուն, որն օգտագործվում էր Թուրքիայի արևելքում և հյուսիսբոհտանյան մահսո լեզուն, որն արամեական ծագում ունի։

Անհետացման վտանգի մեջ հայտնված լեզուներն են՝ համշեներենը, գագաուզերենը, սեֆարդի հրեաների լեզուն, թուրոյա լեզուն (օգտագործվում է Մարդինի Միդյաթ շրջանում), աբխազերենը, լազերենը, չերքեզերենը, պոնտական հունարենը, գնչուների կողմից կիրառվող սինտի լեզուն և այլն:

Թուրքիան Նեպալի, Պակիստանի, Բանգլադեշի, Գվատեմալայի ու մի շարք այլ երկրների հետ հայտնվել է այն երկրների շարքում, որոնք թեև իրենց տարածքում ունեն բազմաթիվ լեզուներ, այնումեայնիվ պետական կրթական ծրագրով դասավանդում են միայն մեկ լեզու:

Աղբյուրը` Ahvalnews.com/tr

Այս խորագրի վերջին նյութերը