Լենինի անվան սովխոզը և Գրուդինինի ադրբեջանական հետքը
Շատերի համար անսպասելիորեն ՌԴ նախագահական ընտրություններում գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հիմնական մրցակից է դարձել ռուսական Կոմկուսի կողմից առաջադրված անկուսակցական Պավել Գրուդինինը: Վերջինս խոշոր գործարար է: Նա սովխոզ է կառուցել առանձին վերցրած մի վայրում՝ Լենինի անվան սովխոզը:
Նախագահի թեկնածուն այդ սովխոզը բերում է որպես օրինակ ու խոստանում, որ նախագահ դառնալուց հետո ամբողջ երկիրը կդարձնի Լենինի անվան մի մեծ սովխոզ: Դա, իհարկե, պոպուլիզմ է և բլեֆ, բայց հաճելի է թվում ռուսական պլեբսին: Իսկ ընտրազանգվածի այն մասը, որը Գրուդինինի կողմնակիցը չէ, բայց վերջին երկու տարիներին Կրեմլի վարած տնտեսական քաղաքականության արդյունքում լուրջ ընդդիմադիր է դարձել Պուտինին, կրկին կողմնորոշվում է դեպի Գրուդինինը, քանզի նրան են տեսնում որպես հակապուտինական գործիքսև-սպիտակային տրամաբանություն ենթադրող ընտրարշավում:
ՀՀ քաղաքացիներիս համար Գրուդինինը հետաքրքրություն է ներկայացնում այնքանով, որ նա նախագահական ընտրարշավի «սև ձիուկ» թեկնածու է և աչքի է ընկնում իր հակահայկական դիրքորոշմամբ: Նրա ու նրա թիմակիցների բացասական գնահատականները հայերի նկատմամբ կրում են ինչպես քաղաքական, այնպես էլ կենցաղային բնույթ:
Ուշագրավն այն է, որ «BBC»-ին տված հարցազրույցում Գրուդինինը խոստովանել է, որ Լենինի անվան սովխոզն իրեն օգնել է կառուցել ազգությամբ ադրբեջանցի ռուսաստանաբնակ մեծահարուստ Ագալարովը: Ըստ ամենայնի՝ Ագալարովը նաև Գրուդինինի ընտրարշավի համաֆինանսավորողն է:
Ի դեպ, Գրուդինինի թիմում բազմաթիվ վերլուծաբաններ ու հասարակական գործիչներ կան, ովքեր տարիներ շարունակ բացահայտորեն աշխատում են Ադրբեջանի օգտին ու զբաղված են հակաղարաբաղյան լոբբինգով:
Փաստորեն, մինչ Հայաստանի քյաբաբային վերնախավը զբաղված է ներքին «մուտիլովկաներով» ու «Վերարտադրություն» օպերացիայով, ադրբեջանցները լուրջ աշխատանք են տանում ու հսկայական միջոցներ ծախսում աշխարհում և հատկապես Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ ստեղծելու համար: Այս անգամ հակահայկականության քարոզը տարվում է նախագահի ֆավորիտ թեկնածուի միջոցով:
Լենինի անվան սովխոզը և Գրուդինինի ադրբեջանական հետքը
Շատերի համար անսպասելիորեն ՌԴ նախագահական ընտրություններում գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հիմնական մրցակից է դարձել ռուսական Կոմկուսի կողմից առաջադրված անկուսակցական Պավել Գրուդինինը: Վերջինս խոշոր գործարար է: Նա սովխոզ է կառուցել առանձին վերցրած մի վայրում՝ Լենինի անվան սովխոզը:
Նախագահի թեկնածուն այդ սովխոզը բերում է որպես օրինակ ու խոստանում, որ նախագահ դառնալուց հետո ամբողջ երկիրը կդարձնի Լենինի անվան մի մեծ սովխոզ: Դա, իհարկե, պոպուլիզմ է և բլեֆ, բայց հաճելի է թվում ռուսական պլեբսին: Իսկ ընտրազանգվածի այն մասը, որը Գրուդինինի կողմնակիցը չէ, բայց վերջին երկու տարիներին Կրեմլի վարած տնտեսական քաղաքականության արդյունքում լուրջ ընդդիմադիր է դարձել Պուտինին, կրկին կողմնորոշվում է դեպի Գրուդինինը, քանզի նրան են տեսնում որպես հակապուտինական գործիք սև-սպիտակային տրամաբանություն ենթադրող ընտրարշավում:
ՀՀ քաղաքացիներիս համար Գրուդինինը հետաքրքրություն է ներկայացնում այնքանով, որ նա նախագահական ընտրարշավի «սև ձիուկ» թեկնածու է և աչքի է ընկնում իր հակահայկական դիրքորոշմամբ: Նրա ու նրա թիմակիցների բացասական գնահատականները հայերի նկատմամբ կրում են ինչպես քաղաքական, այնպես էլ կենցաղային բնույթ:
Ուշագրավն այն է, որ «BBC»-ին տված հարցազրույցում Գրուդինինը խոստովանել է, որ Լենինի անվան սովխոզն իրեն օգնել է կառուցել ազգությամբ ադրբեջանցի ռուսաստանաբնակ մեծահարուստ Ագալարովը: Ըստ ամենայնի՝ Ագալարովը նաև Գրուդինինի ընտրարշավի համաֆինանսավորողն է:
Ի դեպ, Գրուդինինի թիմում բազմաթիվ վերլուծաբաններ ու հասարակական գործիչներ կան, ովքեր տարիներ շարունակ բացահայտորեն աշխատում են Ադրբեջանի օգտին ու զբաղված են հակաղարաբաղյան լոբբինգով:
Փաստորեն, մինչ Հայաստանի քյաբաբային վերնախավը զբաղված է ներքին «մուտիլովկաներով» ու «Վերարտադրություն» օպերացիայով, ադրբեջանցները լուրջ աշխատանք են տանում ու հսկայական միջոցներ ծախսում աշխարհում և հատկապես Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ ստեղծելու համար: Այս անգամ հակահայկականության քարոզը տարվում է նախագահի ֆավորիտ թեկնածուի միջոցով:
Ահա այդպիսի բաներ:
Պետրոս Ալեքսանյան