Քաղաքական

21.02.2018 14:22


«Թուրքը դու ես»․ վիրավորանքներ «Սասնա ծռերի» գործով նիստին

«Թուրքը դու ես»․ վիրավորանքներ «Սասնա ծռերի» գործով նիստին

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատական նիստը մեկնարկեց թեժ մթնոլորտում։ Անցած դատական նիստին դատավորը որոշում էր կայացրել գործի ընթացքն ապահովելու համար հանրային պաշտպաններ ներգարվել։ Այս որոշմանը դեմ հանդես եկան «Սասնա ծռերի» անդամները՝ նշելով, որ իրենց փաստաբաններից զատ, այլ պաշտպանների ծառայություններից չեն ցանականում օգտվել։ Երբ միջնորդությամբ հանդես էր գալիս մեղադրող Պետրոս Պետրոսյանը, որը պահանջում էր շարունակել դատական նիստը, ամբաստանյալ Պավել Մանուկյանը տեղից գոչեց․ «Ինչո՞ւ եք այդ թուրքին այստեղ նստեցրել»։ Դատախազն էլ իր հերթին վիրավորեց Պավել Մանուկյանին, ասելով․ «Թուրքը դու ես»։ Դատախազը նաև «արա»-ով դիմեց Մանուկյանին։

Դատավորը որոշեց սանկցիա կիրառել և 5 ժամով Պավել Մանուկյանին հեռացրեց նիստերի դահլիճից։ Իսկ դատախազի նկատմամբ սանկցիան միայն նախազգուշացման տեսքով էր։ Սա դուր չեկավ Պավել Մանուկյանի պաշտպան Արա Ղարագյոզյանին, վերջինս պահանջեց քրեական պատասխանատվության ենթարկել մեղադրող Պետրոս Պետրոսանին․ «Պետրոս Պետրոսյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի, քանի որ նա վիրավորել է այնպիսի մարդու, որը տարիներ շարունակ մեր սահմաններն է պաշտպանել։ Պետք է դիմել գլխավոր դատախազին քրեական գործ հարուցելու պահանջով»։

Դատավորի պահանջներին չենթարկվելու համար դատարանից հեռացվեցին նաև Արայիկ Խանդոյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Նախորդ նիստին էլ 20 ժամով հեռացվել էր Գագիկ Եղիազարյանը։

Այնուամենայնիվ, դատարանի որոշմամբ գործին ներգրավեցին հանրային պաշտպաններ։

Մանրամասները՝ factor.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը