Մեկ օրում Գերմանիայից Վրաստանի 65 քաղաքացու են արտաքսել
Գերմանիայից երեկ Վրաստանի 65 քաղաքացու են արտաքսել: Ինչպես տեղեկացնում են Գերմանիայում Վրաստանի գլխավոր հյուպատոսությունից, երկրից ստիպել են հեռանալ այն քաղաքացիներին, ովքեր խախտել են Եվրամիության տարածքում առանց մուտքի արտոնագրի մնալու պայմանները:
«Գերմանիայի դաշնային հանրապետությունից երեկ հերթական ռեադմիսիան է տեղի ունեցել: Հետ են վերադարձրել Վրաստանի 65 քաղաքացու, ովքեր խախտել են ԵՄ տարածքում առանց վիզայի գտնվելու ռեժիմը»,- ասվում է հյուպատոսության հայտարարության մեջ:
Գերմանիայից հետ ուղարկված քաղաքացիների վերաբերյալ սոցիալական ցանցում գրառումներ են արել նաև Գերմանիայում բնակվող վրացիներ: Նրանցից որոշների խոսքերով, Վրաստանի քաղաքացիները, ովքեր ռեադմիսիայի են ենթարկվել, բնակվել են Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում և Բադեն-Բյուրտեմբերգում:
«Անցած գիշերը ծանր էր Գերմանիայում բնակվող վրացիների համար»,- գրում է Գերմանիայում բնակվող մի վրացի:

Աղբյուրը՝ aliq.ge