Լրահոս

08.02.2010 17:21


Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Փետրվարի 8-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26098101 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 975 մլն դրամ, որից մրցակցային' 975 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 478 846 791 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե­րությունը 8.7380 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ­յունը' 8.9934 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 9 դիլեր:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը