Լրագրողներն իրավունք չեն ունենա ներկա գտնվել ու աշխատել Երևանի ավագանու նիստերի դահլիճում․ Գևորգյան
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերից հետո՝ այսօր «Ազատության» հետ զրույցում կառույցի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտարարեց՝ ավագանու հաջորդ նիստին ու դրանից հետո ևս լրագրողներն իրավունք չեն ունենա ներկա գտնվել ու աշխատել նիստերի դահլիճում։
Ավագանու նիստերի լուսաբանումն իրականացնելու համար լրատավամիջոցներին կտրամադրվի առանձին տարածք, ոչ թե 5-րդ հարկում, որտեղ դահլիճն է, այլ քաղաքապետարանի առաջին հարկում, կլինի նաև ուղիղ հեռարձակում, ինտերնետից օգտվելու հնարավորություն, հայտնեց Գևորգյանը։ Քաղաքապետարանի լրատվության վարչության պետի խոսքով, սա չի նշանակում, որ այս կերպ ՏԻՄ մարմինը փորձում է սահմանափակել լրատվամիջոցների աշխատանքը, հակառակը՝ նրանց համար ստեղծվելու են բոլոր պայմանները և ավագանու նիստերի օրերին լրագրողների տեղաշարժը քաղաքապետարանի շենքում ազատ է լինելու:
«Դեռևս, գոնե նախնական առաջարկների այն տարբերակով, որ պատկերացնում ենք, պետք է ստեղծենք ինչ-որ կոնկրետ մի վայր, որտեղից բոլոր հնարավորությունները ունենալու են ստանալու ամբողջ տեղեկատվությունը,-մանրամասնեց Արթուր Գևորգյանը,-Պարտադիր չէ նիստերի դահլիճում լինելը, որևէ կերպով դա չի կարող դիտարկվել որպես սահմանափակում: Լրագրողները շենքում շարունակելու են իրենց ազատ գտնվելու ռեժիմը նիստի օրերին»:

Մանրամասները՝ «Ազատություն»-ում։