Աշխարհ

21.02.2018 15:43


2017թ․ Թուրքիայի ընթացիկ հաշվի պակասորդը գերազանցել է 52 տարվա ցուցանիշը

2017թ․ Թուրքիայի ընթացիկ հաշվի պակասորդը գերազանցել է 52 տարվա ցուցանիշը

2017թ․ Թուրքիայի ընթացիկ հաշվի պակասորդը աննախադեպ մեծության է հասել։ Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 2016թ․ համեմատ այս ցուցանիշն աճել է 44․5 տոկոսով՝ կազմելով 47․1 մլրդ դոլար։

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Այքութ Էրդողդուն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2017թ․ ընթացիկ հաշվի պակասորդը ավելին է, քան նախորդ 52 տարիներին գրանցված ընդհանուր պակասորդը։ Այսպես, Թուրքիայի ընթացիկ հաշվի ընդհանուր պակասորդը 1951-2002թթ․ կազմել է 43․7 մլրդ դոլար։

Մյուս կողմից, 1923-2002թթ․ ընկած 80-ամյա ժամանակահատվածում Թուրքիայի արտաքին առևտրի պակասորդը կազմել է ընդհանուր 247 մլրդ դոլար։ Իսկ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանության գալուց հետո՝ 15 տարվա ընթացքում արտաքին առևտրի ընդհանուր պակասորդը կազմել է 967 մլրդ դոլար։

Էրդողդուն ընդգծել է, որ արտահանման և զբոսաշրջության ոլորտում եկամուտների նվազման ֆոնին ընթացիկ հաշվի մշտական պակասորդը սպառնում է երկրի տնտեսությանը և կարող է պատճառ դառնալ նաև երկրի բյուջեի պակասորդի ավելացմանը։ Իսկ ընթացիկ հաշվի և բյուջեի պակասորդը իր հերթին հանգեցնում է արտաքին պարտքի ավելացմանը։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը