Կարծիք

21.02.2018 09:02


Ստեփանակերտի սուվերենության պակասելը համընկնում է թշնամու լկտիանալու և ռևանշիզմի աճի հետ

Ստեփանակերտի սուվերենության պակասելը համընկնում է թշնամու լկտիանալու և ռևանշիզմի աճի հետ

30 տարի առաջ այս օրերին Միացման գաղափարն իջնում էր Արցախի տարբեր քաղաքների հրապարակներ: Ընդամենը երեք տարի անց միացումը փոխարինվեց անկախացումով: Չեմ ուզում քննարկել, թե ինչու այդպես եղավ: Շփվելով արցախյան քաղաքական էլիտայի տարբեր շերտերի հետ՝ սակայն, կարող եմ ասել, թե ինչու որոշ շրջանակների մոտ ամրապնդվեց անկախության գաղափարը:

Սրա հիմնական պատճառը տարածքներ կորցնելու վախն էր և անվստահությունը ՀՀ իշխանությունների նկատմամբ: Ամբողջ ճշմարտությունն այն է, որ երբ մեծ է եղել Արցախի սուվերենության աստիճանը, ապա այնքան մեր դիրքերն ուժեղ են եղել, իսկ թշնամին՝ սսկված: Ստեփանակերտի սուվերենության պակասելն էլ համընկնում է թշնամու լկտիանալու և ռևանշիզմի աճի հետ:

Ասածս ինչ է՝ հայաստանյան քաղաքական դաշտից վերացնենք պարտվողականությունն ու հողատվությունը, և միացման գաղափարը կրկին կլինի համընդհանուր և ընդգրկուն:

Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը