Լրահոս

20.03.2009 13:01


«Ժառանգությունը» ՀՀ նախագահի հետ քննարկմանը չի մասնակցել՝ Անահիտ Բախշյանի զբաղված լինելու պատճառով

«Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցել նախագահի հրավիրված «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և Հայաստանը» թեմայով հանդիպմանը։ «7 օր»-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ խնդիրը Անահիտ Բախշյանի զբաղվածությունն է եղել և, բացի այդ, օրեր առաջ իրենք արդեն ներկայացրել են հակաճգնաժամային իրենց ծրագիրը։ Նշենք, սակայն, որ 2 օր առաջ, «7 օր»-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում, «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասել էր, որ տեխնիկական պատճառներով Անահիտ Բախշյանը չի կարող մասնակցել այդ քննարկմանը, սակայն իրենք դեռ պետք է դիմեն, որ նրա փոխարեն ուրիշ մեկը ներկայանա։ Իսկ ահա Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանն ասել էր, որ իրենք հրավեր ընդհանրապես չեն ստացել և այդ քննարկումը համարում են անարդյունավետ և անիմաստ։

Այս խորագրի վերջին նյութերը