Սիրիայում ահաբեկիչների բացած կրակի հետևանքով սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Մոստաֆա Զահեդին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը։
Զահեդին Իրանի Սպահան նահանգի Առան Բիդգոլ քաղաքից էր, իրանա-իրաքյան պատերազմի մասնակից։
Նշենք, որ Սիրիայում Իրանը կորցրել է արդեն 10-ից ավելի գեներալ։
Իրանը Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկն է, և չնայած Սիրիայում պարբերաբար Իրանի կողմից ուղարկված մարտիկներ են զոհվում՝ այնուամենայնիվ, իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում:
Իրանցի պաշտոնյաները նշում են, որ Թեհրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ։
Սիրիայում Իրանը ևս մեկ գեներալ է կորցրել

Աղբյուրը՝ razm.info