Աշխարհ

20.02.2018 09:21


«Մանչեսթեր Սիթիի» նախկին մարզիչը դատապարտվել է 31 տարվա ազատազրկման տղա երեխաների նկատմամբ ոտնձգությունների համար

«Մանչեսթեր Սիթիի» նախկին մարզիչը դատապարտվել է 31 տարվա ազատազրկման տղա երեխաների նկատմամբ ոտնձգությունների համար

Անգլիացի նախկին մարզիչ Բարի Բենելը Լիվերպուլի արքայական դատարանի կողմից դատապարտվել է 31 տարվա ազատազրկման երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, հաղորդում է BBC-ն:

64-ամյա Բենելին մեղավոր են ճանաչել 8-ից 15 տարեկան 12 տղաների նկատմամբ 50 անգամ ոտնձգություն թույլ տալու համար: Միջադեպերը տեղի են ունեցել 1979-ից 1991 թվականներին:

Բենելը «Կրյու Ալեքսանդր» ֆուտբոլային դպրոցի, այնուհետև «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ էր:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը