Աշխարհ

20.02.2018 08:48


Զաքիր Հասանով. «Պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի»

Զաքիր Հասանով. «Պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի»

«Երբ երկու զինված բանակներ կանգնած են դեմ դիմաց ճակատային գծում, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի»,-Բաքվում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունը հնչել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ:

APA գործակալության փոխանցմամբ, Հասանովը նաև նշել է․ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքների հետաքննությամբ զբաղվելու փոխարեն, լավ կլիներ, եթե միջազգային կառույցները ջանքեր գործադրեն այդ հակամարտության բուն պատճառների վերացման համար»:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը