1. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: 2. Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ 3. Դրոշի և զինանշանի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով։ 4. Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով:
Առանց մեկնաբանության (լուսանկար)
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 21. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը
1. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:
2. Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։
3. Դրոշի և զինանշանի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով։
4. Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով:
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից