Կրկին լարված իրավիճակ Երևանի քաղաքապետարանում. լրագրողներին դուրս են հանել տարածքից (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանում այսօր լարված իրավիճակ էր: Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը ոստիկանների ուղեկցությամբ լրագրողներին թույլ չտվեց մուտք գործել ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի աշխատասենյակ և նրա հետ հարցազրույց վարել:
Նկատենք՝ նախապես լրագրողներին թույլ էին տվել շենք մուտք գործել՝ այսպես կոչված ընդունված կարգի համաձայն: Ըստ այդմ, Փոստանջյանը լրագրողներին դիմավորեց քաղաքապետարանի մուտքի մոտ և ուղեկցեց ներս: Սակայն քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը դիմեց իրավապահների օգնությանը այն բանից հետո, երբ Զարուհի Փոստանջյանը լրագրողներին փորձեց ցույց տալ, թե ինչ մթնոլորտ է ստեղծվել քաղաքապետարանում փետրվարի 13-ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո:
Նախ՝ ընդդիմադիր գործիչը ցույց տվեց քաղաքապետարանի կայանատեղին, որտեղ բազմաթիվ մեքենաներ կային կայանված, մինչդեռ «Երկիր Ծիրանիի» ծառայողական մեքենայի մուտքը տարածք փետրվարի 13-ի միջադեպից հետո արգելվել է:
«Առանց որևիցե պատճառաբանության՝ ասում են, որ ցուցակի մեջ չկա,-լրագրողներին պատմեց Փոստանջյանը,-մինչդեռ խուլիգաններ և այլ անձինք, ովքեր նույնիսկ այս քաղաքապետարանում աշխատակից չեն, բայց նրանք մուտք են գործում այստեղ»:
Ապա Զարուհի Փոստանջյանը լրագրողներին ուղեկցեց, իր իսկ փոխանցմամբ, վարորդների սենյակ՝ ասելով, որ այստեղ հավաքվում են բազմաթիվ մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչով են զբաղվում, բայց փոխարենը մշտապես թղթախաղով են զբաղված:
«Սա հիմնականում այդ բոլոր ձրիակերներն են, ովքեր հանրության գումարների հաշվին աշխատում են որպես թիկնապահ կամ վարորդ, կամ ուղեկցորդ, հարկն եղած դեպքում նաև՝ բռնության կիրառող: Այդպիսի մարդիկ այս սենյակում են և այստեղ տարբեր սենյակներ կան և այդ սենյակները բոլորը, ըստ էության, կարող են նաև այսպիսի խաղատան խաղասենյակի համար ծառայել», - պատմեց ընդդիմադիր գործիչը:
Երբ տեսախցիկները արձանագրում էին այդ ամենը, տեսանկարահանմանը փորձեց խոչընդոտել քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգայնը՝ պնդելով, թե Զարուհի Փոստանջյանը կարգ է խախտել, նա չի կարող լրագրողների հետ շրջել քաղաքապետարանում և պետք է լրագրողների հետ շփվի բացառապես իր աշխատասենյակում: Սակայն Գևորգյանը նաև արգելեց Փոստանջյանին՝ լրագրողներին ուղեկցել իր աշխատասենյակ: Ընդդիմադիր գործիչը զգուշացրեց Գևորգյանին․ «Դուք խոչընդոտում եք լրատվամիջոցների աշխատանքը, ինչը քրեորեն հետապնդելի արարք է»:
«Որևէ տեղ չեք կարող գնալ: Ոստիկաններին խնդրում եմ միջամտել: Որևէ լրագրող իրավունք չունի Երևանի քաղաքապետարանի շենքում առանց մեր թույլտվության, հատուկ կանոնակարգի մտնելու և պտտվելու: Խնդրում եմ դուրս գալ»,-հրահանգեց Գևորգյանը:
«Ազատության» հարցին՝ իր հրահանգը ուժի մեջ է անգամ եթե տիկին Փոստանջյանը ուղեկցո՞ւմ է, քաղաքապետարանի լրատվության վարչության պետը արձագանքեց․ «Այո՛, անգամ եթե տիկին Փոստանջյանը կարող է Ձեզ ուղեկցել: Ոստիկաններին խնդրում եմ միջամտել արդեն»:
Մեր դիտարկմանը՝ «ի՞նչ է, սա փակ ռեժիմով տարա՞ծք է», Արթուր Գևորգյանը պատասխանեց․ «Ռեժիմը սահմանվում է աշխատակազմի կողմից: Դուք չունեք նման թույլտվություն: Խնդրում եմ դուրս գալ»:
«Ազատության» հարցին՝ փաստորեն արգելո՞ւմ են հարցազրույց ունենալ Զարուհի Փոստանջյանի հետ իր իսկ աշխատասենյակում, քաղաքապետարանի լրատվության վարչության պետը պատասխանեց․ «Քանի որ արդեն իսկ խախտել եք կարգը»:
Հավելենք, որ այսօրվա միջադեպից հետո քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրավաբանական ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություններին, ինչպես նաև իր օգնականին հանձնարարել է առաջարկություն ներկայացնել՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ:

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում։