Նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահի պաշտոնը ձևականացվել է: Այն դարձել է արարողակարգային: Նախագահին չնչին լիազորություններ են վերապահված, որոնք հիմա օրենքով է՛լ ավելի են «չնչինացվում»: Ընդ որում՝ դա արվում է նախագահի միակ թեկնածուի կենդանի («ժիվոյ») ներկայությամբ:
Սա նշանակում է, որ նոր նախագահը օրենսդրորեն հարմարեցվում է ՀՀԿ ղեկավարի պատկերացումներին՝ ունենալ օտար լեզու իմացող, քաղաքականությունից հեռու և անիմաստ պաշտոնյա:
Արմեն Սարգսյան-Սերժ Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ ՀՀ ապագա նշանակովի նախագահը ցույց տվեց, որ ինքն ընդունել է այդ խաղի կանոնը և դառնալու է ոչ թե ՀՀ, այլ ՀՀԿ-ին կից նախագահ: Նա չի խոսելու, չի տեսնելու և չի լսելու: Եթե խոսելու է, ապա լղոզված, եթե տեսնելու է, ապա միայն լավը կամ ոչինչ, եթե լսելու է, ապա միայն իրեն նշանակողին:
Հանդիպումից տպավորությունն այնպիսին էր, որ Արմեն Սարգսյանը ոչ թե «հինգ պակաս» պետության գլուխ է, ով սահմանադրորեն ավելի բարձր կարգավիճակ ունի, քան ապագա վարչապետը (դե՛, Սերժ Սարգսյանը, էլի՛), այլ մի ենթակա, ով զեկուցում է իր ներկա ու ապագա շեֆին ու խոստանում արդարացնել իրեն (դե՛, Հայաստանից կտրված լինել, էլի՛):
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է բրիտանահայ դարձած Արմեն Սարգսյանին հարկավոր այս կարգավիճակը: Հարցի պատասխանը պետք է փնտրել բիզնեսի ու լիրիկայի ոլորտներում:
Արմեն Սարգսյանն իր պաշտանական կարգավիճակները մշտապես օգտագործել է իր մասնավոր բիզնես շահերն առաջ տանելու համար: Նախագահի կարգավիճակը նույն նպատակին է ծառայեցվելու:
Դե իսկ լիրիկայի առումով ի՞նչ վատ է հնչում «ՀՀ 4-րդ նախագահ», կամ ինչպես ինքն է իրեն ներկայացրել՝ «4-րդ հանրապետության 1-ին նախագահ» ձևակերպումը: Ինչպես ասում են՝ կյանքը ուրախ, ապրուստը ձրի: Թող հարկատուները մտածեն, որ անիմաստ պաշտոնյա են պահելու՝ իր բոլոր «կոմունալ» հարմարություններով:
Հայկ Ուսունց
Հ.Գ.: Արմեն Սարգսյանի «նախընտրական քարոզարշավն» ավարտվեց: ՀՀ քաղաքացիների համար նա նույնքան անճանաչելի մնաց, որքան քարոզարշավից առաջ:
Սերժ Սարգսյանն իր համար իդեալական թեկնածու է գտել: Որքա՞ն կմնա Ա. Սարգսյանը հերթական գաստրոլի փուլում:
Արմեն Սարգսյանը հստակեցրեց իր կարգավիճակը