Աշխարհ

18.02.2018 14:27


Իվոբի. Սովորում եմ Օզիլից և Մխիթարյանից

Իվոբի. Սովորում եմ Օզիլից և Մխիթարյանից

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Իվոբին հայտնել է, որ շարունակում է սովորել իր թիմակիցներից։

21-ամյա ֆուտբոլիստը մասնավորապես տվել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի և գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի անունները։

«Դեռ սովորում եմ, դեռ երիտասարդ եմ։ Շարունակում եմ սովորել թիմակիցներիցս՝ Օզիլից և Մխիթարյանից։ Ամեն անգամ, երբ խաղալու շանս ունեմ, շնորհակալ եմ դրա համար»,- նիգերիացու խոսքը մեջբերում է Daily Star-ը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը