Աշխարհ

18.02.2018 12:01


Իրանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

Իրանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

Իրանի Սպահան գավառի Սեմիրոմ քաղաքի մոտ՝ լեռնային հատվածում, մարդատար ինքնաթիռ է կործանվել, որում 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել: Aseman Airlines ավիաընկերության ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Յասուջ չվերթը: Ինքնաթիռը բախվել է Դենա լեռնաշղթայի լեռներից մեկին:

Mirror–ը հայտնում է, որ օդանավն անհետացել է ռադարներից օդանավակայանից մեկնելուց 20 րոպե անց:

BBC-ն էլ տեղեկացնում է, որ եղանակային վատ պայմանների պատճառով ԱԻՆ ուղղաթիռը չի կարողանում հասնել վթարի վայր, խիտ մառախուղը խոչընդոտում է փրկարարական աշխատանքներին:

Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին իր Twitter-ի է էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը