Արմեն Սարգսյանը Կարեն Կարապետյանի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հեռանկարները
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը մտքեր են փոխանակել երկրի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ:
Ինչպես տեղեկացրեց Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը, հանդիպը կայացել է փետրվարի 17-ին՝ ուշ երեկոյան:

Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ