Լրահոս

08.02.2010 15:40


Բլեյանը Դադասյանին. «Հանցագործը Դուք եք»

Բլեյանը Դադասյանին. «Հանցագործը Դուք եք»

«Հայելի» մամուլի ակումբի հյուրերը՝ Աշոտ Բլեյանը և ՀՌԱՀ հանձնաժողովի փոխնախագահ Ժիրայր Դադասյանը, հրավիրված ասուլիսում պետք է բանավիճեին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժովի կողմից մշակված չափորոշիչների թեմայի շուրջ։ Ասուլիսի ընթացքում հյուրերը խոսում էին տարբեր թեմաների շուրջ՝ առանց մեկը մյուսին լսելու։ Ժ. Դադասյանը փորձ էր անում խոսակցության թեման ուղղել դեպի մշակված չափորոշիչները, իսկ Բլեյանը՝ թե որքան անօրեն երկրում ենք մենք ապրում։

Անդրադառնալով  չափորոշիչներում առկա «հոգևոր, մշակութային արժեքների, ազգի երախտավորների նսեմացումը և վարկաբեկումը» կետին՝ Ա. Բլեյանը հարց է ուղղել Ժիրայր Դադասյանին՝ ի՞նչ է նշանակում ազգի երախտավոր, և իր համար ո՞վ է ազգի երախտավորը.

-Նիկոլ Փաշինյանն ազգի երախտավո՞ր է, թե՞ ոչ, որը հիմա հանցագործ է համարվում, Աշոտ Բլեյանն ազգի երախտավո՞ր է, թե՞ ոչ։ Իմ կարծիքով ով Նիկոլ Փաշինյանին հանցագործ համարի, նա հանցագործ է։

-Իմ կարծիքով նա հանցագործ է։ Ես անձամբ իմ ականջներով եմ լսել, թե այդ մարդն ինչեր է ասել։ Ես պարբերաբար այդ հրապարակումների ականատեսն եմ եղել,-հակադարձել է Ժ. Դադասյանն ու Ա. Բլեյանին հիշեցրել, որ իրենք այդ թեմայով չեն եկել ասուլիսի։

-Հանցագործը Դո՛ւք եք,-Դադասյանին պատասխանել է Ա. Բլեյանը։

-Ես Ձեզ չվիրավորեցի,-հակադարձել է Ժ. Դադասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը