Կարծիք

17.02.2018 07:31


Արմեն Սարգսյանը որոշեց անակնկալի բերել հայությանը

Արմեն Սարգսյանը որոշեց անակնկալի բերել հայությանը

Բայց ի՜նչ անսպասելի որոշում կայացրեց, չէ՞, Արմեն Սարգսյանը:
Հայությունը լրիվ շոկի մեջ է:
Հատկապես հնչակների, ռամկավարների ու Դեմկուսի հետ հանդիպումներից հետո ես մտածում էի, որ նա կմերժի ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը:
Կամ էլ՝ նորից ժամանակ կխնդրի Խոսրովի, Բաբուխանյանի կուսակցությունների և ՀՀԿ տատիկի հետ հանդիպելու համար և նոր միայն կհրապարակի իր որոշումը:
Այն էլ որոշեց անակնկալի բերել հայությանը և ասել՝ այո՛:
Մյուս կողմից էլ մարդուն կարելի է հասկանալ. ախր, նրան շա՜տ սրտամոտ են կրթության և քաղհասարակության ոլորտները, որոնք վիզները ծուռ իրեն են սպասում, որ շուտ նստի նախագահի աթոռին ու զբաղվի իրենցով: Մնացածը մանր-մունր ոլորտներ են ու չարժե դրանցով զբաղվել:
Կարևորը հայ քաղաքացու էությունը վերագտնելու և ամրացնելու խնդիրն է և նա շուտով կլծվի հայի էության որոնողական աշխատանքներին:
Դե, մի հատ տո՛ւշ:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը