Աշխարհ

16.02.2018 13:24


Թուրքիայում իտալական արտադրության ուսումնական ինքնաթիռ է ընկել. օդաչուները մահացել են

Թուրքիայում իտալական արտադրության ուսումնական ինքնաթիռ է ընկել. օդաչուները մահացել են

Փետրվարի 16-ին Թուրքիայի Իզմիր նահանգում ընկել է ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռ, որը օդ էր բարձրացել փորձնական թռիչքներ իրականացնելու համար: Վթարի արդյունքում մահացել են ինքնաթիռի 2 օդաչուները: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Ըստ աղբյուրի՝ իտալական արտադրության երկտեղանոց SF-260D ուսումնական ինքնաթիռը առավոտյան ժամը 10:26-ի հատվածում դուրս է եկել Իզմիրի Չիղլի նահանգում տեղակայված ռազմաօդային ուժերի 2-րդ գլխավոր ավիաբազայի հրամանատարությունից:

Ժամը 10:49-ի հատվածում ինքնաթիռի հետ կապը կտրվել է, որոնափրկարարական աշխատանքների արդյունքում ավիաբազայից 3 կմ հեռավարության վրա հայտնաբերվել են ինքնաթիռի մնացորդները և 2 օդաչու դիակները: Ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս հայտնի չեն:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը