Աբխազիայի հիմնի հեղինակը կալանավորվել է մանկապղծության կասկածանքով
Հայտնի աբխազ կոմպոզիտոր, Աբխազիայի հիմնի հեղինակ Վալերի Չկադուան կալանավորվել է մանկապղծության կասկածանքով:
Ռեզոնանսային գործի մանրամասները դեռևս հայտնի չեն: Սուխումի դատախազությունը հաղորդել է միայն, որ գործը հարուցվել է օժանդակ դպրոցի ուսուցչի հայտարարության կապակցությամբ, որտեղ սովորում է տուժած անչափահաս աղջիկը:
Դատախազությունը մտադիր է դիմել Սուխումի քաղաքային դատարան և Չկադուայի հանդեպ որպես խափանման միջոց կիրառել նախնական կալանքը: Գործը հարուցվել է անչափահասի հանդեպ սեռական բնույթի բռնի գործողությունների մասին հոդվածի համաձայն:
Այս իրադարձությունն Աբխազիայի սոցցանցերում բուռն քննարկումների թեմա է դարձել: Ամենահետաքրքիր մեկնաբանությունները.
«Մի քանի տարի առաջ նրան փորձել են պատասխանատվության ենթարկել, սակայն շնորհիվ կառավարությունում ունեցած ազգակցական կապերի՝ նա ազատ էր արձակվել պայմանով, որ երկար ժամանակով կլքի Աբխազիան: Եվ ի՞նչ դա տվեց: Ինչպես տեսնում ենք, ոչինչ»:
«Ապացուցված չէ: Հնարավոր է, որ մեղավոր էլ չէ: Ընթացակարգն արդեն խախտված է: Անհրաժեշտ է հետաքննություն՝ ըստ փաստերի: Եթե տվյալ դեպքը հաստատվի, և մեղքն ապացուցվի, մեզ համար ևս մեկ ապացույց կլինի, որ հասարակությունը գնում է քայքայման և բարոյազրկման իր ճանապարհով»:
«Ամո՛թ է: Հիմնի հեղինակը մանկապիղծ է: Ինչպե՞ս հիմա լսենք հիմնը»:
«Երեկ շուկայում էի, միայն այդ մասին էին խոսում: Եվ սա երկրորդ դեպքն է, ասացին: Առաջինից ազատել են: Խելագարվել են»:

Աղբյուրը՝ JAMnews