Աշխարհ

16.02.2018 12:27


Աֆրինում թուրքերի դեմ կարող են հայտնվել Սիրիայի զորքեր. «Ալ-Մայադին»

Աֆրինում թուրքերի դեմ կարող են հայտնվել Սիրիայի զորքեր. «Ալ-Մայադին»

Լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունից հայտնել են, որ Աֆրինի քրդերը և Դամասկոսը պայմանավորվել են Աֆրինում սիրիական զորքի տեղակայման շուրջ: Սա հաստատում են նաև «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրները, սակայն ռուսական RT-ի աղբյուրները նշում են, որ գործարքը չի կայացել:

Փետրվարի 15-ին լիբանանյան «Ալ-Մայադինը» հաղորդել է, որ Դամասկոսը և աֆրինի քրդական ուժերը կարողացել են հասնել համապատասխան պայմանավորվածության, ու թուրքական ուժերի գրոհներին դիմակայելու համար Սիրիայի այդ շրջանում կառավարական ուժեր կտեղակայվեն. փոխանցում է իրանական PressTV-ն:

Նույն օրն ավելի ուշ այս տեղեկությունը սեփական աղբյուրների վրա հղումով հայտնել է նաև ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Այստեղ նշվում էր, որ սիրիական զորքերն Աֆրին կմտնեն «մոտ օրերս»:

Սակայն արդեն փետրվարի 16-ի լույս գիշերը ռուսաստանյան RT-ն, փոխանցելով Սիրիայում իր աղբյուրներից ստացած տեղեկությունը, նշում է, որ քրդերը մերժել են Սիրիայի նախապայմանը, այն է՝ հանձնել զենքերը պետությանը, ինչից հետո Սիրիան էլ իր հերթին մերժել է քրդերի առաջարկըու Աֆրին զորք չի մտցնի:

Սիրիական պաշտոնական աղբյուրներն առայժմ այս խնդրին չեն անդրադարձել, և այս պահին բավականին բարդ է գնահատել, արդյոք իրոք նման պայմանավորվածություն եղել է, և եթե այո, դա կգործի՝ թե ոչ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը