Քվեարկություն․ Մխիթարյանը կարող է դառնալ «Էստերսունդի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Ինչպես հայտնել էինք, Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» Շվեդիայում մրցել է «Էստերսունդի» հետ և հաղթել 3:0 հաշվով:
Հանդիպումից հետո «զինագործների» մամուլի քարտուղարությունը հարցում է սկսել ակումբի պաշտոնական կայքում` երկրպագուներին առաջարկելով որոշել «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստին երեկվա խաղում: Երեք թեկնածուների մեջ է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են նաև Նաչո Մոնրեալը և Մեսութ Օզիլը:
Հարցման առաջատարը Հենրիխ Մխիթարյանն է․ նա ստացել է ձայների 60%-ը: Քվեարկել կարել է այստեղ:
Նշենք, որ հանդիպումից հետո Մխիթարյանը կիսվել է իր տպավորություններով. ««Էստերսունդն» բավականին երկար դադարից հետո իր առաջին հանդիպումն էր անցկացնում: Մենք մոտեցել ենք այս խաղին ավելի պատրաստված, քանի որ հանդիպումներ ենք անցկացրել ներքին առաջնությունում»:
Հարցին, թե արդյոք «Արսենալը» կարո՞ղ է նվաճել Եվրոպա լիգայի գավաթը, Մխիթարյանն արձագանքել է.
«Ինչո՞ւ ոչ: Մենք կպայքարենք մինչև վերջ: Կտեսնենք, թե ինչ կստացվի»:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն էլՄխիթարյանի ցուցադրած խաղի մասին ասել է. «Նա շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց դաշտում, կարծում եմ` լավ խաղ էր Մխիթարյանի կատարմամբ: Նա աստիճանաբար հարմարվում է թիմին: Լավ խաղ անցկացրեց»:
Իսկ Whoscored հեղինակավոր կայքը ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրական տվյալներն ու գնահատականը «Էստերսունդի» հետ խաղում։ Հայ ֆուտբոլիստը 61 փոխանցում է կատարել` 80 տոկոս ճշգրտությամբ: Նա ստացել է միջինից բարձր 7,6 գնահատականը, իսկ հանդիպման լավագույն ֆուտբոլիսն, ըստ «Whoscored»-ի, «Արսենալի» դարպասապահ Դևիդ Օսպինան է, որը 8,4 գնահատականն է ստացել:
Քվեարկություն․ Մխիթարյանը կարող է դառնալ «Էստերսունդի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Ինչպես հայտնել էինք, Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» Շվեդիայում մրցել է «Էստերսունդի» հետ և հաղթել 3:0 հաշվով:
Հանդիպումից հետո «զինագործների» մամուլի քարտուղարությունը հարցում է սկսել ակումբի պաշտոնական կայքում` երկրպագուներին առաջարկելով որոշել «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստին երեկվա խաղում: Երեք թեկնածուների մեջ է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են նաև Նաչո Մոնրեալը և Մեսութ Օզիլը:
Հարցման առաջատարը Հենրիխ Մխիթարյանն է․ նա ստացել է ձայների 60%-ը: Քվեարկել կարել է այստեղ:
Նշենք, որ հանդիպումից հետո Մխիթարյանը կիսվել է իր տպավորություններով. ««Էստերսունդն» բավականին երկար դադարից հետո իր առաջին հանդիպումն էր անցկացնում: Մենք մոտեցել ենք այս խաղին ավելի պատրաստված, քանի որ հանդիպումներ ենք անցկացրել ներքին առաջնությունում»:
Հարցին, թե արդյոք «Արսենալը» կարո՞ղ է նվաճել Եվրոպա լիգայի գավաթը, Մխիթարյանն արձագանքել է.
«Ինչո՞ւ ոչ: Մենք կպայքարենք մինչև վերջ: Կտեսնենք, թե ինչ կստացվի»:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն էլ Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին ասել է. «Նա շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց դաշտում, կարծում եմ` լավ խաղ էր Մխիթարյանի կատարմամբ: Նա աստիճանաբար հարմարվում է թիմին: Լավ խաղ անցկացրեց»:

7or.am