«Զենիթահրթիռային համալիր Վրաստանից Հայաստան չի բերվել»․ Բաբայանի գործով հարցաքննվել է առանցքային դերակատարը (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր շարունակել է քննել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դիմումը: Նախորդ նիստում նա հայտարարել էր, որ պետական մեղադրողի և առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումն ապօրինի է։
Դատարանը բավարարել էր Բաբայանի միջնորդությունն, ու այսօր հարցաքննել է «Իգլա»-ի գործով առանցքային դերակատարում ունեցած Ռոբերտ Աղվանյանին։ Ըստ մեղադրանքի՝ նա 38 հազար ԱՄՆ դոլարի դիմաց պատրաստակամություն էր հայտնել տրամադրել դյուրակիր զենիթահրթիռային համալիր, ապա 4 հազար դոլար կանխավճար ստանալով՝ «Իգլա»-ն հանձնել է Հրաչյա Մալյանին։
Այսօր դատարանում Աղվանյանը նշել է, որ ամբաստանյալներից միայն Արմեն Պողոսյանին է ճանաչում: Նաև հայտնել է, որ ցանկացել է Հրաչյա Մայիլյանին փոխանցել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը, որը իր ձեռքի տակ էր հայտնվել վաղուց. «Հայրս պատերազմից էր բերել, մեր տանն էր պահվում` Էջմիածնում։ 2010 թվականից տունս վաճառելուց գտա։ Զենիթահրթիռային համալիր Վրաստանից Հայաստան չի բերվել: Ես Հրաչ Մայիլյանին եմ հանդիպել ու նրան եմ տվել այն»:
Աղվանյանն ավելացրել է, որ Հրաչյա Մայիլյանից 4 հազար դոլարէ ստացել «Իգլա»-ն փոխանցելու համար, նաև պնդել է, որ ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել. «Ես ոչ մեկի վրա ո՛չ գրել եմ, ո՛չ ցուցմունք եմ տվել: Մինչև իմ էստեղ գալը գրողը գրել ա, սարքողը՝ սարքել: Երբ ինձ Վրաստանում ձերբակալեցին, ես զանգել եմ Հայաստան ու ասել, որ բանակին նվիրատվություն ունեմ անելու: Իմ սխալը հասկացել եմ ու «Իգլան» նվիրել բանակին»:
Աղվանյանը նաև նշել է, որ վաճառելիս ստել է՝ ասելով, որ այն բերվել է Վրաստանից, որպեսզի վաճառքի արժեքը բարձրանա:
Ի պատասխան՝ Սամվել Բաբայանն ընդգծել է. «Մեզ մի ցուցմունքի հիման վրա դատում են: Ես առաջին իսկ օրից եմ ասել, որ Հայաստան դրսից զենք չի մտել: Այդ զենքն էլ ձեր տանը 2010 թվանանից չի, այլ 90-ականներից»:
Աղվանյանն էլ չի բացառել դա՝ նշելով, որ հնարավոր է` փոքր է եղել, չի հիշում:
Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 26-ին՝ ժամը 12:00-ին։
Հիշեցնենք, որ 2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։
Նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և երկու մեղադրանքով էլ կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
«Զենիթահրթիռային համալիր Վրաստանից Հայաստան չի բերվել»․ Բաբայանի գործով հարցաքննվել է առանցքային դերակատարը (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր շարունակել է քննել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դիմումը: Նախորդ նիստում նա հայտարարել էր, որ պետական մեղադրողի և առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումն ապօրինի է։
Դատարանը բավարարել էր Բաբայանի միջնորդությունն, ու այսօր հարցաքննել է «Իգլա»-ի գործով առանցքային դերակատարում ունեցած Ռոբերտ Աղվանյանին։ Ըստ մեղադրանքի՝ նա 38 հազար ԱՄՆ դոլարի դիմաց պատրաստակամություն էր հայտնել տրամադրել դյուրակիր զենիթահրթիռային համալիր, ապա 4 հազար դոլար կանխավճար ստանալով՝ «Իգլա»-ն հանձնել է Հրաչյա Մալյանին։
Այսօր դատարանում Աղվանյանը նշել է, որ ամբաստանյալներից միայն Արմեն Պողոսյանին է ճանաչում: Նաև հայտնել է, որ ցանկացել է Հրաչյա Մայիլյանին փոխանցել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը, որը իր ձեռքի տակ էր հայտնվել վաղուց. «Հայրս պատերազմից էր բերել, մեր տանն էր պահվում` Էջմիածնում։ 2010 թվականից տունս վաճառելուց գտա։ Զենիթահրթիռային համալիր Վրաստանից Հայաստան չի բերվել: Ես Հրաչ Մայիլյանին եմ հանդիպել ու նրան եմ տվել այն»:
Աղվանյանն ավելացրել է, որ Հրաչյա Մայիլյանից 4 հազար դոլար է ստացել «Իգլա»-ն փոխանցելու համար, նաև պնդել է, որ ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել. «Ես ոչ մեկի վրա ո՛չ գրել եմ, ո՛չ ցուցմունք եմ տվել: Մինչև իմ էստեղ գալը գրողը գրել ա, սարքողը՝ սարքել: Երբ ինձ Վրաստանում ձերբակալեցին, ես զանգել եմ Հայաստան ու ասել, որ բանակին նվիրատվություն ունեմ անելու: Իմ սխալը հասկացել եմ ու «Իգլան» նվիրել բանակին»:

7or.am