Լրահոս

15.02.2018 22:49


Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում

Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։

Շարմազանովը նշել է, որ Թովմասյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

«Այս ժամանակահատվածում ավելի նպատակահարմար կլինի, որ չհամատեղվեն այդ պաշտոնները»,-ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն որոշել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գևորգ Կոստանյանի թեկնածությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը