Աշխարհ

15.02.2018 22:08


Մոուրինյուն կդառնա ռուսական հեռուստաալիքներից մեկի փորձագետը

Մոուրինյուն կդառնա ռուսական հեռուստաալիքներից մեկի փորձագետը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կդառնա ռուսական հեռուստաալքիներից մեկի փորձագետը աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ: Այս մասին հայտնել է ռուս ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը:

«Դուք արդեն գիտեք, որ տրանսֆերները միայն ակումբների միջև չեն լինում: Այժմ ֆուտբոլային հանրության ամբողջ ուշադրությունը Ռուսաստանի կողմն է, քանի որ ԱԱ-2018-ին քիչ ժամանակ է մնացել: Օրինակ, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կժամանի Մոսկվա ու կդառնա ռուսական հեռուստաալիքներից մեկի փորձագետը: Այս պահին չեմ կարող նշել, թե որտեղ է նա աշխատելու: Իհարկե, ամբողջ առաջնության ժամանակ նա չի աշխատի, այլ դրա մի մասի ժամանակ: Սա կարևոր իրադարձություն է»,- գրել է Առուստամյանը «Telegram»-ի իր էջում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը