Քաղաքական

15.02.2018 20:34


Հույս կա, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը. Զախարովա

Հույս կա, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը. Զախարովա

Ռուսաստանն ակնկալում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը: Այդ մասին ամենշաբաթյա բրֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, արդյոք հույս կա՞, որ Հայաստանում և Ադրբեջանում ապրիլին կայանալիք ընտրական գործընթացներից հետո ղարաբաղյան հակամարտությունը լուծում կստանա կամ լուրջ առաջընթաց կգրանցվի այդ ուղղությամբ:

«Հույս կա, որ այդ հակամարտությունը կգտնի իր լուծումը: Ինչպես գիտեք, մենք այդ ուղղությամբ ցուցաբերում ենք համակ ուշադրություն, իսկ ամենագլխավորը՝ ակտիվ մասնակցում ենք կողմերի նախանշած աշխատանքների իրականացմանը»,-ասել է Զախարովան:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը