Աշխարհ

15.02.2018 20:06


Հայ ընտանիքի՝ հայատառ թուրքերենով գրված 100-ամյա նամակները վերածվել են գրքի

Հայ ընտանիքի՝ հայատառ թուրքերենով գրված 100-ամյա նամակները վերածվել են գրքի

Թուրք պատմաբան Շյուքրու Ըլըջաքը հետազոտել է մի հայ ընտանիքի՝100 տարվա պատմություն ունեցող հայատառ թուրքերենով գրված նամակները: «Gazeteduvar» լրատվական կայքի համաձայն՝ նամակները հավաքագրվել են և վերածվել գրքի՝ «Սիրելի որդուս՝ Կարապետին» խորագրով: Այն հրատարակվել է «PressHistory» հրատարակչության կողմից:

Պատմաբանը պատմել է, որ նամակները պատկանել են ծագումով Թուրքիայի Կեսարիա քաղաքի Էֆքեյե գյուղից Հարություն Քոջայանին, ով մինչ ցեղասպանությունը, ծանր պայմանների պատճառով Օսմանյան Կասյրությունից մեկնել է ԱՄՆ:

Թեև Քոջայանը ԱՄՆ էր մեկնել, այնուամենայնիվ նա նամակագրական կապի մեջ է լինում գյուղում ապրող իր հարազատների հետ, մասնավորապես իր որդու՝ Կարապետի հետ:

Նամակները բավականին հուզիչ են քանի, որ այդ նամակներում արտահայտվում է Քոջայանի կարոտը դեպի իր գյուղը: Նամակներում նա իր հարազատների հետ խոսում է առօրյա խնդիրների, հոգսերի մասին։

1915թ-ից հետո Քոջայանի և հարազատների միջև նամակագրական կապը ընդհատվում է. նա մի քանի տարի նամակ չի ստանում:

Մի քանի տարի անց՝ 1918թ-ին, գյուղից նամակ է գալիս, որտեղ հայտնի է դառնում, որ Քոջայանի հարազատներին, բարեկամներին կոտորել են:

Թուրք պատմաբանը խոստովանել է, որ թուրքական պատմագրությունը հայերին ներկայացնում է, որպես պետության դեմ ապստամբած ազգ, մինչդեռ դա այդպես չէ:

Նամակները թուրք պատմաբանին տրամադրել է Քոջայանների հարազատներից Ջոնաթան Վարժապետյանը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը