Լրահոս

08.02.2010 14:20

Թուրքագետ. «Ֆուտբոլային դիվանագիտությունն անցել է պատմության գիրկը»

Թուրքագետ. «Ֆուտբոլային դիվանագիտությունն անցել է պատմության գիրկը»

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում «7օր»-ի հարցին ի պատասխան հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ «ֆուտբոլային» դիվանագիտությունն անցավ պատմության գիրկը, և այժմ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում անորոշության փուլն է։

-Պետք է անցնել Թուրքիայի նկատմամբ ավելի լուրջ դիվանագիտական կուրսի մշակման։ Մինչև հիմա, եթե «ֆուտբոլային» դիվանագիտության փուլը հանենք, Թուրքիան մեզ պարտադրել է իր նախապայմանները, խաղի կանոնները։ Նա մեզ ստիպել է, որ մենք խաղանք իր կանոններով մեր դաշտում։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը դիվանագիտական տեսանկյունից փորձ էր նախաձեռնությունը վերցնել մեր ձեռքը, և կարծում եմ՝ մենք պետք է կարողանանք նոր պայմաններում, երբ այս նորմալացման գործընթացը որոշակի արդյունքների բերի, մշակել նոր դիվանագիտություն Թուրքիայի նկատմամբ, որը պետք է լինի շատ ավելի հստակ, շատ ավելի հիմնված մեր ազգային շահերի վրա և՛ հայկական հարցի, և՛ մեր պետության անվտանգության ապահովման առումով։ Պետք է սկսել նոր փուլ հայ-թուրքական հարաբերություններում, և նախաձեռնությունը պետք է լինի Հայաստանից,- հայտարարել է Ռ. Սաֆրաստյանը։

Նա նաև նշել է, որ «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքներից մեկն էլ Թուրքիայի և Ադրբեջանի միջև անվստահայության ի հայտ գալն էր, ինչը մասնավորապես ակնհայտ դարձավ Թուրքիայով Եվրոպա ադրբեջանական գազի տեղափոխման գնի մասին ադրբեջանաթուրքական բանակցություններից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։