Թուրք պրոֆեսորը դատի է տվել Էրդողանին մտավորակններին վիրավորելու համար
Հայտնի թուրք մտավորական, հրապարակախոս Բասքըն Օրանը հայց է ներկայացրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Օրանը մեղադրում է Էրդողանին Աֆրինում Թուրքիայի գործողությունները քննդատող 170 մտավորականների հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելու համար:
Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ վերոնշյալ մտավորակնները հայտարարություն էին տարածել, որում, դատապարտելով Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական ԶՈՒ-ի սկսած ռազմական գործողությունները, նախագահից պահանջել էին խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու ճանապարհ գտնել:
Էրդողանը խիստ արձագանք էր տվել այս կոչին՝ իր ելույթում մտավորակններին անվանելով «դավաճաններ, անբարոյականներ, ահաբեկիչների աջակիցներ, ինքնակոչ մտավորականներ, կեղծավորներ» և այլն:
Օրանի փաստաբանի՝ դատարան ներկայացրած հայցում նշվում է, որ նախագահը իր այս ելույթով խախտել է Թուրքիայի ՔՕ 125-րդ և 216-րդ հոդվածները և արժանի է պատժի:

Աղբյուրը՝ Ermenihaber.am