Աշխարհ

15.02.2018 10:04


Թուրքիան Իրաքին 5 մլրդ դոլար վարկ է տրամադրելու

Թուրքիան Իրաքին 5 մլրդ դոլար վարկ է տրամադրելու

Թուրքիան Իրաքին առանց տոկոսադրույքի 5 մլրդ դոլար վարկ է տրամադրելու: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ վարկի տրամադրումը նպատակ ունի վերականգնել Իրաքի ենթակառուցվածքները:

«Թուրքիան 2004-ից սկսած մինչ օրս Իրաքին տրամադրել է 500 մլն դոլարի օգնություն: «Թուրքական համագործակցության ու համակարգման գործակալությունը» (TİKA) Իրաքում իրականացնում է մի շարք նախագծեր: Թուրքական ընկերություններն Իրաքում իրականացրել են ծրագրեր, որոնց արժեքը կազմել է 25մլրդ դոլար»,-տեղեկացրել է թուրք պաշտոնյան:

Անդրադառնալով Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գլխավոր ռազմաբազայի՝ Քանդիլի հարցին, Չավուշօղլուն ասել է, որ այնտեղ պետք է ռազմական գործողություններ իրականացվի: Ըստ նրա՝ ռազմական գործողություններ պետք է իրականացվեն նաև Քիրքուքում, Սուլեյմանիյում և Սինջարում:

Հիշեցնենք, որ PKK-ն պաշտոնական Անկարայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը