Կարծիք

15.02.2018 08:50


Այնքա՜ն գաղտնապահ են դարձել, ասես, այդ թեկնածուն Մոզամբիկում է նախագահ առաջադրվելու

Այնքա՜ն գաղտնապահ են դարձել, ասես, այդ թեկնածուն Մոզամբիկում է նախագահ առաջադրվելու

Ողջ երկիրը կոնֆիդենցիալ վիճակում է:
Մարդ էլ 25 օր քաղաքական ուժերի, տարբեր կառույցների, խմբերի ու խմբակների հետ հանդիպումներ ունենա ու կողմերը պարտիզանի պես լռեն և իրենց քննարկումների բովանդակության մասին ոչինչ չասեն:
Կարծես, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստեր կամ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ բանակցություններ լինեն, ոչ թե թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպումներ:
Բոլոր քաղաքական ուժերի շուրթերին կոնֆիդենցիալ բառն է:
Այնքա՜ն գաղտնապահ են դարձել, ասես, այդ թեկնածուն Մոզամբիկում է նախագահ առաջադրվելու:
Քաղաքական ուժեր, խմբեր ու խմբակներ, բա էս ժողովուրդը չիմանա՞, թե դուք իրականում ինչ հարցեր եք ուղղել թեկնածուին և ինչ պատասխաններ եք ստացել:
Էս մնջախաղի թատրոնը սարքել եք, որ ի՞նչ...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը