Սահակաշվիլիի թռիչքը Լեհաստան արժեցել է 8 հազար եվրո
Ուկրաինայի ընդդմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Լեհաստան է փոխադրել լեհական ավիաընկերությանը պատկանող վարձու Hawker Beechcraft Premier 1A օդանավը: Ուկրաինայում չվերթը կազմակերպել է ուկրաինական Sky Handling-ը: Լեհական ընկերությունը հրաժարվել է տեղեկացնել, թե ով է վճարել թռիչքը: Հայտնի է, որ Կիևից Վարշավա չվերթն արժեցել է 8 հազար եվրո:
Ուկրաինական լրատվամիջոցները նշում են երկու տարբերակ. անցանկալի ընդդիմադիր գործչին երկրից դուրս հանելու ծախսերը հոգացել են պետական բյուջեից, մինչդեռ արտաքսման ենթակա շարքային օրինախախտի համար ընդամենը սովորական տոմս է գնվում: Երկրորդ տարբերակն այն է, որ չարտերային թռիչքի համար վճարել է կողմնակի անձ, ինչը ուկրաինական օրենսդրությունը կաշառք է համարում:
Սահակաշվիլին հաստատել է, որ իրեն տեղափոխել են Beechcraft ինքնաթիով:

Աղբյուրը՝ aliq.ge