Աշխարհ

15.02.2018 09:03


Փետրվարի 15-ը` Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր

Փետրվարի 15-ը` Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր

Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով 2002 թվականից փետրվարի 15-ին ամեն տարի նշվում է Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը՝ նպատակ ունենալով սևեռել հանրության ուշադրությունը քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներին:

Ըստ վիճակագրության՝ ամբողջ աշխարհում ամեն տարի 200 հազ երեխա հիվանդանում է քաղցկեղով, իսկ ամեն օր այդ հիվանդութան զոհ է դառնում 250 երեխա։

Բժիշկների կարծիքով, վաղ ախտորոշման դեպքում չարորակ ուռուցքների 70%-ը հնարավոր է բուժել:

Զարգացած երկրներում բուժվում է այս հիվանդությամբ տառապող երեխաների 80%-ը։

Վիճակագրական տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում նկատվում է չարորակ ուռուցքների հիվանդացության աճ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը