Լրահոս

08.02.2010 12:56


Թիվ 10-րդ ը/ք-ի ԱԺ լրացուցիչ ընտրության արդյունքների ամփոփման մասին հայտարարություն

1. Ամփոփում

Արդեն, ավելի  քան, ակնհայտ  է, որ  թիվ   10-րդ  ԸԸՀ-ը,   ԱԺ  լրացուցիչ  ընտրության  արդյունքներն  ամփոփել  է  ԸՕ    պահանջների  կոպիտ   խախտումներով, այն  են'

1.1. խախտելով ԸՕ    63.1-րդ  հոդվածի    2-րդ  մասի պահանջները, 14.01.10թ-  որոշման  հիմքում  ընդունել  է, ոչ  թե  Վարչական  դատարանի, այլ'   ԿԸՀ  նախագահի  իրականությանը  չհամապատասխանող  տեղեկատվությունը,

1.2. որպես  հետևանք, խախտելով  ԸՕ  116-րդ  հոդվածի    5.2-րդ  մասի  պահանջները, հաշվի  չի  առել  ընտրության     նախապատրաստման ընթացքում տեղի  ունեցած  ԸՕ-ի  այնպիսի  խախտումներ, որոնք  կարող  էին   ազդել  / ազդել  են/  ընտրության  արդյունքի  վրա:

 2. Դիտարկումներ

2.1.  Ս.թ.-ի  փետրվարի  6-ին  ստացել  ենք  ԿԸՀ  նախագահի  04.02.10թ.-ի  թիվ  01-48  գրությունը, որից   պարզվում  է  հետևյալը'

2.1.1.  14.01.10թ.-ի  թիվ  01-16  գրությամբ  ԿԸՀ  նախագահը  դիմել  է  Վարչական  դատարան, որին  վերջինիս   նախագահը  14.01.10թ.-ի    թիվ  ԴԴ9-580  գրությամբ  պատասխանել  է, որ  «...ԱԺ  լրացուցիչ  ընտրության   վերաբերյալ  վարչական դատարան  է  մուտքագրվել  վեց  հայցադիմում...», որոնցից  մեկի  վերաբերյալ  վճիռ  է կայացվել, երեքը  մերժվել  են  ՎԴ  14.01.10թ.  որոշումներով, իսկ 12.01.10թ.  և  13.01.10թ.  որոշումներով  մերժվել  են  երկու  հայցադիմումների  ընդունումը, ինչը  նշանակում  է, որ  հայցադիմումների  վերաբերյալ  վերջնական   որոշումներ  չեն  ընդունվել  և  նրանք  դեռևս  գտնվում են բողոքարկման  փուլում:

2.1.2. թիվ  10-րդ  ԸԸՀ-ի  նախագահը  բանավոր    հարցում   է  արել,  որին  ԿԸՀ  նախագահը պատասխանել  է  14.01.10թ.-ի  թիվ  01-18  գրությամբ, որ  «...14.01.10թ. ժամը  13.ճճ-ի  դրությամբ....չքննարկված  դիմումներ  չկան  նաև  ՀՀ  վարչական  դատարանում: ՀՀ  վարչական  դատարանի' հարցին  առնչվող  վճիռները  կցվում  են»։  

 2.2. Համաձայն  թիվ  10-րդ  ԸԸՀ-ի  30.01.10թ.-ի  թիվ  10/48 գրության   պարզվում  է  նաև, որ  Վարչական դատարանի  նախագահի  14.01.10թ.-ի    թիվ  ԴԴ9-580  գրությունը   ԸԸՀ-ի  տրամադրության տակ  չի եղել, անգամ, մինչև  30.01.10թ.-ը:

Ավելին,  թիվ  ՎԴ/0091/05/10  գործով  ԸԸՀ-ի  պատասխանում, վերջինս  հաստատում  է, որ  «...ընտրության  արդյունքներն  ամփոփելիս  հիմք է  ընդունել....ԿԸՀ-ի  կողմից  ուղարկված  գրավոր  տեղեկատվությունը.....»,  

Այսպիսով,  ԿԸՀ  նախագահի  կողմից    ԸԸՀ  ուղարկած   տեղեկատվությամբ,   ոչ  միայն  աղավաղվել  են  Վարչական  դատարանի   տեղեկանքում  բերված  հասկացությունները  /հայցադիմումը' դիմում, որոշումները' վճիռներ, քննելը' քննարկել/, հավանաբար, թյուրիմացության  մեջ  գցելով  ԸԸՀ  անդամներին, այլև' չի  ներկայացվել  այդ տեղեկանքում  բերված իրական տեղեկատվությունը, մասնավորապես, երկու  հայցադիմումների  ընդունման  մերժման  մասին:

 

 2.3.   Երկու  հայցադիմումների  ընդունումը  մերժելու  մասին  Վարչական դատարանի  12.01.10թ.  և  13.01.10թ.  որոշումները    հայցվորին  ուղարկվել  են  փոստով, որոնք  ստացվել են  15.01.10թ.-ին  և  նույն  օրը  հայցվորի  կողմից  բողոքարկվել  են:

Այդ  մասին  վճռաբեկ  բողոքները  դեռևս  չեն  քննվել:

 2.4.  Հայցադիմումների  ընդունումը  մերժելու  մասին  Վարչական դատարանի  որոշումները  հայցվորին  ժամանակին  չտրամադրելու մասին  հաղորդում է  ներկայացվել  Հատուկ  քննչական  ծառայություն /ՀՔԾ/, որն  առանց  հիմնավորման  այդ   հաղորդումը    վարույթ  չի  ընդունել: Նույն  կերպ  է վարվել  նաև  ՀՀ  ԱԽ  Կարգապահաան  հանձնաժողովը:

Այս  կապակցությամբ,  բողոք  է ներկայացվել  ՀՀ  Գլխավոր  դատախազին:   

 2.5.  «ԸՕ    63.1-րդ  հոդվածի  2-րդ  մասով  և  ՎԴՕ  150-րդ հոդվածով  սահմանված  դրույթների  սահմանադրականության  վիճարկման մասին»  01.02.10թ.-ին  դիմում է  ներկայացվել  ՀՀ  Սահմանադրական  դատարան:

3. Առաջարկություններ

3.1.  Հաշվի  առնելով  ՀՀ  Սահմանադրության  49-րդ   հոդվածի  և  ԸՕ  1-ին  հոդվածի    4-րդ մասի  պահանջները, ՀՀ  Նախագահը, վերջապես, պետք  է  միջոցներ  ձեռնարկի  թիվ  10-րդ  ը/ք-ի  ԱԺ  լրացուցիչ  ընտրության  անցկացման  օրինականության  ապահովման, այդ  թվում, իր  ներկայացուցիչ'  ԿԸՀ  նախագահի  գործունեության  շարունակվող    բացասական  հետևանքների   վերացման   ուղղությամբ:

3.2. ՀՔԾ-ը  և  ԱԽ  Կարգապահական  հանձնաժողովը  պետք  է  հիմնավորեն, այսինքն,  տան  պատշաճ  պատասխան  ՎԴ  նախագահի  ենթադրյալ  օրինախախման  մասին  հարցը  քննության  չընդունելու   վերաբերյալ:

3.3. Սահմանադրական  դատարանը, հիմք  ընդունելով  «Սահմանադրական  դատարանի  մասին»  ՀՀ  օրենքի  19-րդ  հոդվածի  պահանջները, պետք է  պարզի,  նաև,    սույն  Հայտարարությունում  բերված    խախտումներով  պայմանավորված  իր  վարույթում  գտնվող  գործի   բոլոր  հանգամանքները:   

ՀՊԱԿ  դիտորդական  առաքելության  ղեկավար  Անահիտ Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը