Աշխարհ

14.02.2018 14:57


«Մանչեսթեր Յունայթեդի» աստղը կտեղափոխվի թուրքական ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» աստղը կտեղափոխվի թուրքական ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին համաձայնության է եկել թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի հետ:

Այս մասին հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը՝ հղում անելով անգլիական մամուլի հրապարակումներին: Ֆելաինին թուրքական ակումբ կտեղափոխվի մրցաշրջանի ավարտին և այդ մասին արդեն «Բեշիքթաշի» հետ արձանագրություն է կազմել:

Նշվում է, որ դժվար, թե Ֆելաինին հրաժարվի Թուրքիա տեղափոխվելու մտքից, քանի որ մանկունյացիների պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն այդ դիրքում նոր ֆուտբոլիստ է փնտրում: Այն, որ բելգիացի կիսապաշտպանը տեղափոխության հարցում վճռական է տրամադրված, վկայում է նաև այն, որ նա դեռ չի երկարաձգել Յունայթեդի հետ իր պայմանագիրը:

Ֆուտբոլիսը ամռանը կսատանա ազատ գործակալի կարգավիճակ, քանի որ լրանում է ՄՅ-ի հետ բելգիացու պայմանագրի ժամկետը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը