Աշխարհ

13.02.2018 15:16


ԱՄՆ-ն զգուշացրել է Ադրբեջան այցելել ցանկացող իր քաղաքացիներին. «Ահաբեկչության վտանգ կա»

ԱՄՆ-ն զգուշացրել է Ադրբեջան այցելել ցանկացող իր քաղաքացիներին. «Ահաբեկչության վտանգ կա»

ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանին ընդգրկել է այն երկրների ցանկում, որտեղ առկա է ահաբեկչության սպառնալիք: Ըստ թուրքական «haber7» լրատվական կայքի՝ ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման համակարգ:

Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում, որ չնայած կովկասյան 3 երկրները սահմանակից են տարածաշրջանին, որտեղ ԻՊ-ի դեմ պատերազմ է ընթանում, սակայն այդ երկրներից Հայաստանում ու Վրաստանում ահաբեկչության ռիսկը ցածր է:

ԱՄՆ-ը զգուշացրել է իր քաղաքացիներին Ադրբեջան այցելելու հարցում: Հայտարարության համաձայն, այս երկրում ահաբեկչության հավանականությունը մեծ է, քանի որ Ադրբեջանում կան ահաբեկչական խմբավորումներ, որոնք ցանկացած պահի կարող են գործողություններ իրականացնել:

«Ադրբեջանում զբոսաշրջային վայրերում, սուպերմարկետներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում, մշակութային կենտրոններում, դպրոցներում, ռեստորաններում և այլ հանրային վայրերում ահաբեկչական հարձակման վտանգ կա»,-ասված է հայտարարության մեջ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը