2018-ի հունվարին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 1,5 մլն ռազմական-ավիացիոն արտադրանք
2018-ին հունվարին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 1 միլին 559 հազար ամերիկյան դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Անցած տարի նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 253 հազար դոլար: Այսինքն 2018-ի սկզբին արտահանումը անցած տարվա հետ համեմատած աճել է մոտ 6 անգամ: Տվյալները հրապարակվել են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) կայքում:
Տարվա սկզբին Թուրքիան Վրաստանին մատակարարել է 247 հազար ԱՄՆ դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: 2017-ի հունվարին արտահանումը կազմել է 428 հազար դոլար:
2018-ի հունվարին Իրանին մատակարարվել է 247 հազար դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Իրան արտահանումը կազմել է 331 հազար դոլար:
2017-ի ընթացքում ընդհանուր առմամբ Ադրբեջան, Վրաստան, Իրան մատակարումների պատկերը հետևյալն է.
Ադրբեջան — 34 մլն դոլար
Վրաստան — 5,2 մլն դոլար
Իրան — 4,5 մլն դոլար
2018-ի սկզբին Թուրքիայից ամենաշատ ռազմական-ավիացիոն արտադրանքներ ստացած երկրներն են.
ԱՄՆ — 48,3 մլն դոլար
Գերմանիա — 14,8 մլն դոլար
Չինաստան — 8,2 մլն դոլար
Տարվա սկզբից Թուրքիա այլ երկրներ է արտահանել շուրջ 109 մլն դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք:
2018-ի հունվարին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 1,5 մլն ռազմական-ավիացիոն արտադրանք
2018-ին հունվարին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 1 միլին 559 հազար ամերիկյան դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Անցած տարի նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 253 հազար դոլար: Այսինքն 2018-ի սկզբին արտահանումը անցած տարվա հետ համեմատած աճել է մոտ 6 անգամ: Տվյալները հրապարակվել են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) կայքում:
Տարվա սկզբին Թուրքիան Վրաստանին մատակարարել է 247 հազար ԱՄՆ դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: 2017-ի հունվարին արտահանումը կազմել է 428 հազար դոլար:
2018-ի հունվարին Իրանին մատակարարվել է 247 հազար դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Իրան արտահանումը կազմել է 331 հազար դոլար:
2017-ի ընթացքում ընդհանուր առմամբ Ադրբեջան, Վրաստան, Իրան մատակարումների պատկերը հետևյալն է.
2018-ի սկզբին Թուրքիայից ամենաշատ ռազմական-ավիացիոն արտադրանքներ ստացած երկրներն են.
Տարվա սկզբից Թուրքիա այլ երկրներ է արտահանել շուրջ 109 մլն դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք:
Աղբյուրը՝ razm.info