Անկարայում ԱՄՆ դեսպանատան պողոտան «Ձիթենու ճյուղ» կվերանվանեն
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան պողոտան, Թուրքիայի զինուժի կողմից սիրիական Աֆրինումիրականացվող գործողության «պատվին» պատրաստվում են «Ձիթենու ճյուղ» վերանվանել:
Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ փողոցը անվանափոխելու առաջարկը արել է Անկարայի նորանշանակ քաղաքապետ Մուստաֆա Թունան:
Ներկայումս այդ պողոտան կրում է «Նեվզաթ Թանդօղան» անունը, ով Անկարայի ամենահայտնի քաղաքապետներից մեկն է եղել:
Թունան հայտնել է, որ առաջարկը պատրաստ է և այսօր այն կներկայացվի Անկարայի քաղաքային խորհրդի հաստատմանը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ուժերին աջակցություն տրամադրելը Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիան նախատեսում է այս հունվարի 20-ին սկսած Աֆրինի գործողությունը ավարտին հասցնելուց հետո ներխուժել Սիրիայում քրդերի կողմից վերահսկվող մեկ այլ շրջան՝ Մանբիչ: Սակայն այնտեղ գտնվող, քրդերին մարզող ամերիկացի զինվորականները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում դուրս գալ Մանբիչից՝ թույլ տալով Թուրքիայի ներխուժումն այնտեղ:
Անկարայում ԱՄՆ դեսպանատան պողոտան «Ձիթենու ճյուղ» կվերանվանեն
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան պողոտան, Թուրքիայի զինուժի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող գործողության «պատվին» պատրաստվում են «Ձիթենու ճյուղ» վերանվանել:
Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ փողոցը անվանափոխելու առաջարկը արել է Անկարայի նորանշանակ քաղաքապետ Մուստաֆա Թունան:
Ներկայումս այդ պողոտան կրում է «Նեվզաթ Թանդօղան» անունը, ով Անկարայի ամենահայտնի քաղաքապետներից մեկն է եղել:
Թունան հայտնել է, որ առաջարկը պատրաստ է և այսօր այն կներկայացվի Անկարայի քաղաքային խորհրդի հաստատմանը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ուժերին աջակցություն տրամադրելը Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիան նախատեսում է այս հունվարի 20-ին սկսած Աֆրինի գործողությունը ավարտին հասցնելուց հետո ներխուժել Սիրիայում քրդերի կողմից վերահսկվող մեկ այլ շրջան՝ Մանբիչ: Սակայն այնտեղ գտնվող, քրդերին մարզող ամերիկացի զինվորականները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում դուրս գալ Մանբիչից՝ թույլ տալով Թուրքիայի ներխուժումն այնտեղ:
Աղբյուրը` Ermenihaber.am