Կարծիք

13.02.2018 09:09


Ի տարբերություն ալիևների՝ սրանք ոչինչ չեն ծրագրում, բացի 2040-ին 4 միլիոն բնակչություն ունենալու մասին դատարկ խոստումից

Ի տարբերություն ալիևների՝ սրանք ոչինչ չեն ծրագրում, բացի 2040-ին 4 միլիոն բնակչություն ունենալու մասին դատարկ խոստումից

«Իրենց անցյալն ու ապագան նրանք ծրագրում են, այնինչ մեր վարքը օտար ձիու պես մեր տակից փախչում է»

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Երևանը գրավելը ռազմավարական նպատակ հռչակած Ալիևի հայտարարություններից հետո նայեք մեր դասալիք-ռազմահայրենասերների վարքին, որ շարունակում են զվարթ խրխնջալ, թե՝ դու ո՞վ ես, ա՛յ ոչխար Իլհամ:
Իշխանական բարձունքում, քաղաքական անջրդի դաշտավայրում նայեք յուղոտ մռութներով գործիչների վարքին, որ շարունակում են զարկ տալ դինաստիական ամուսնություններին՝ հարսանիքային գրաֆիկը չխախտելով:
Երկրի ղեկավարության վարքին հետևեք, որ տնտեսական աճի մասին թվեր են «կրակում» ու խաչքավորային կեցվածքով գովազդում են ցմփոր կղերականությանը՝ հնթացս բացելով հերթական եկեղեցին...
Էս վարքն ենք տեսնում:
Ի տարբերություն ալիևների՝ սրանք ոչինչ չեն ծրագրում, բացի 2040-ին 4 միլիոն բնակչություն ունենալու մասին դատարկ խոստումից:
Իսկ գաղթը շարունակվում է ավելի արագ տեմպերով...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը