Աշխարհ

12.02.2018 23:07


Զոհվելուց առաջ ում էր հյուրընկալվել Վարսենիկ Սևոյանը` Մոսկվա-Օրսկ չարաբաստիկ չվերթի ուղևորուհին

Զոհվելուց առաջ ում էր հյուրընկալվել Վարսենիկ Սևոյանը` Մոսկվա-Օրսկ չարաբաստիկ չվերթի ուղևորուհին

Հայտնի են դարձել որոշ մանրամասներ Մերձմոսկովյան շրջանում Ան–148 օդանավի աղետի հետևանքով զոհված Վարսենիկ Սևոյանի մահվան վերաբերյալ։

«Սարատովյան ավիաուղիներ» ընկերության օդանավը, որը Մոսկվայից մեկնում էր Օրսկ, փետրվարի 11–ին վայր է ընկել Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանի Ստեպանովսկոե գյուղի տարածքում։

Ինչպես Sputnik Արմենիային պատմեցին Սևոյանի` Օրսկում բնակվող հարևանները, նա այդ օրն օդանավով Սանկտ-Պետերբուրգից վերադառնում էր Օրսկ։ Պետերբուրգում կինը հյուրընկալվել էր 22–ամյա դստեր մոտ։ Իսկ մինչև այդ էլ մոտ մեկ ամիս Կրասնոդարումում էր` որդու մոտ, որի հետ էլ մեկնել է Սանկտ-Պետերբուրգ։

Սևոյանը և նրա որդին` Արամը, գրեթե միաժամանակ են մեկնել Մոսկվայից` մայրը մեկնել է Օրսկ, որդին` Կրասնոդար։ Կնոջ ամուսինը` Հունան Մարտոյանը, այդ ժամանակ նրան սպասում էր Օրսկում։

Վարսենիկ Սևոյանը ծնունդով Հայաստանի Վարդենիկ գյուղից էր։

Մանրամասները՝ Sputnik Արմենիա-ում։

Այս խորագրի վերջին նյութերը