Թուրքիայի փոխվարչապետն ԱՄՆ-ին կոչ է արել չփորձել Թուրքիայի համբերությունը
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել Թուրքիայի համբերությունը ստուգելուց:
Ըստ թուրքական «Aydınlık» թերթի կայքի՝ Բոզդաղը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) երիտասարդական կառույցի ժողովին ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է արել չգալ Թուրքիա՝ իրենց ինչ-որ բան համոզելու համար:
Բոզդաղը մասնավորապես ասել է. «Արդեն հրաժարվե՛ք Թուրքիային օգտագործելուց ու նրա համբերությունը փորձելուց: Մի՛ եկեք Թուրքիային համոզելու: Գնացե՛ք ձեր մարզած, զինած լոգիստիկ աջակցություն տրամադրած ահաբեկչական կազմակերպություններով հետաքրքրվե՛ք, նրանց տրամադրած զենքերը հավաքե՛ք ու այլևս մի՛ զինեք: ԱՄՆ-ի զինվորները PYD-ի (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն», որին Թուրքիան ահաբեկչական կառույց է համարում-խմբ.) ահաբեկիչների հետ լուսանկարներ են հրապարակում ու հայտարարություններ անում: Դրանք մեզ չեն ճանաչում, ցանկանում են մեր աչքը վախեցնել: Թուրքիան այն երկիրը չէ, որին հնարավոր է վախեցնել»:
Բոզդաղը ԱՄՆ-ին ևս մեկ անգամ կոչ անելով դադարեցնել աջակցությունը Սիրիայի քրդերին՝ շեշտել է, որ իրենց համար ահաբակչական կառույց է նաև ԱՄՆ-ի հովանավորյալ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կառույցը, քանի որ դրանում մեծամասնություն են կազմում PYD-ի զինված ուժերը հանդիսացող YPG-ի («Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր»-ԺԻՈւ-YPG) զինյալները:
«PYD/YPG ահաբեկչական կազմակերպությունների անունը SDG (Սիրիայի Ժողովրդավարական ուժեր) փոխելով ծաղրում են ժողովրդին: Ժողովուրդը, ոչ կույր է, ոչ էլ՝ հիմար: Թուրքիային Ձեր տված խոսքը չեք պահել: Պետք է անցնեք Եփրատի արևմտյան կողմ չպետք է անցնեիք, Մանբիչում չպետք է մնայիք, զենք չպիտի տայիք (քրդերին-խմբ.): Սակայն շարունակեցիք մատարարարել: 5 հազար բեռնատար զենք տվեցիք: Այդ զենքերը ԻՊ-ի դեմ չօգտագործվեցին, Թուրքիայի դեմ օգտագործվեցին: Թուրքիան արդեն նայում է ոչ թե խոսքերին, այլ՝ փաստերին: Պետք է վերջ տրվի մեր տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպություններին հզորացնելուն ու աջակցելուն»,- ասել է թուրք նախարարը:
Ավելացնենք, որ Թուրքիան նախատեսում է այս հունվարի 20-ին սկսած Աֆրինի գործողությունը ավարտին հասցնելուց հետո ներխուժել Սիրիայում քրդերի կողմից վերահսկվող մեկ այլ շրջան՝ Մանբիչ: Սակայն այնտեղ գտնվող, քրդերին մարզող ամերիկացի զինվորականները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում դուրս գալ Մանբիչից՝ թույլ տալով Թուրքիայի ներխուժումն այնտեղ:

Աղբյուրը` Ermenihaber.am