Փետրվարի 12-ին հայտնի է դարձել, որ Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցի զինյալը՝ Սաիդ Ազերին: Այս մասին տեղեկությունը տարածել են Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալները: Փոխանցում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ահաբեկիչը սպանվել է Սիրիայի կառավարական ուժերի հետ բախումներում: Հայնտի չէ, թե ադրբեջանցի զինյալը ահաբեկչական ինչ խմբավորման կազմում է կռվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի Անար Մուրադլի Իլհամ օղլունսպանվել է Իրաքի Մոսուլ քաղաքում:
Հիշեցնենք, որ դեռևս 2017 թ. մարտին Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ղեկավարը հայտնել էր, որ մինչև օրս ԻՊ ահաբեկչական կառույցին անդամակցել է Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի:
Նշենք, որ ադրբեջանցի զինյալները կռվում են տարբեր խմբավորումների կազմում, այդ թվում նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում: Նրանց համար պատերազմական գոտիներ անցնելու հիմնական տարանցիկ ուղիներից մեկը Թուրքիան է:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության 2017-ի հուլիսին հրապարակած զեկույցի համաձայն՝ 2011 թվականից մինչև 2017թ. հուլիս Թուրքիայի տարբեր սահմաններից պատերազմական գոտիներ անցնել ցանկացող 99 երկրների մոտ 5000 քաղաքացի է արտաքսվել Թուրքիայից: Նրանցից 252-ը եղել են Ադրբեջանի քաղաքացիները:
Սիրիայում ևս մեկ ադրբեջանցի զինյալ է սպանվել
Փետրվարի 12-ին հայտնի է դարձել, որ Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցի զինյալը՝ Սաիդ Ազերին: Այս մասին տեղեկությունը տարածել են Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալները: Փոխանցում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ահաբեկիչը սպանվել է Սիրիայի կառավարական ուժերի հետ բախումներում: Հայնտի չէ, թե ադրբեջանցի զինյալը ահաբեկչական ինչ խմբավորման կազմում է կռվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի Անար Մուրադլի Իլհամ օղլուն սպանվել է Իրաքի Մոսուլ քաղաքում:
Հիշեցնենք, որ դեռևս 2017 թ. մարտին Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ղեկավարը հայտնել էր, որ մինչև օրս ԻՊ ահաբեկչական կառույցին անդամակցել է Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի:
Նշենք, որ ադրբեջանցի զինյալները կռվում են տարբեր խմբավորումների կազմում, այդ թվում նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում: Նրանց համար պատերազմական գոտիներ անցնելու հիմնական տարանցիկ ուղիներից մեկը Թուրքիան է:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության 2017-ի հուլիսին հրապարակած զեկույցի համաձայն՝ 2011 թվականից մինչև 2017թ. հուլիս Թուրքիայի տարբեր սահմաններից պատերազմական գոտիներ անցնել ցանկացող 99 երկրների մոտ 5000 քաղաքացի է արտաքսվել Թուրքիայից: Նրանցից 252-ը եղել են Ադրբեջանի քաղաքացիները:
Աղբյուրը՝ razm.info