Ալիևի հայտարարությունը և ապուշության «զորահանդեսը»
Ալիևի հայտարարությունը Երևանը գրավելու և այդ գրավումը ռազմավարական ու քաղաքական նպատակ հայտարարելու մասին անսպասելի չէր ադրբեջանական հասարակության համար:
1994-ի զինադադարից սկսած և հատկապես Իլհամ Ալիևի նախագահ դառնալուց հետո Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Ընդ որում՝ այդ պատերազմը նրանք պատկերացնում են ոչ թե հանուն Ղարաբաղը վերցնելու, այլ հանուն Հայաստանը ոչնչացնելու: Իսկ այստեղ 1994-ից հետո պատրաստվում են խաղաղության՝ հաղթանակը մսխելու և պետականաշինության ոլորտում ձախողվելու տարբերակով: Ասել է թե՝ ունենք ասիմետրիկ վիճակ:
Հետանկախական ադրբեջանական ժողովուրդը որպես ազգ ձևավորվում է հակահայկականության վրա: Դա հակահայկական ֆաշիզմ է: Այդ ֆաշիզմը և էքսպանսիոնիզմի ձգտումը իր կոդը տարածել է բոլոր ոլորտներում՝ մանկապարտեզից մինչև ակադեմիական շրջանակներ, տեղեկատվական դաշտից մինչև պետական քաղաքականություն:
Եթե մինչև 2016-ի ապրիլյան պատերազմը Երևանը որպես ադրբեջանական տարածք ներկայացնելը հիմնականում ակադեմիական շրջանակների ու քարոզչամեքենայի գործունեության ոլորտն էր, ապա պատերազմից հետո Երևանը գրավելը դարձավ պաշտոնական քաղաքականություն: Արտահերթ նախագահական ընտրություններ նշանակած Ալիևի հայտարարությունը հենց այդ պաշտոնական քաղաքականության բարձրաձայնումն է (Թուրքիայի կողմից սիրիական տարածքում ռազմական գործողությունները լրացուցիչ ոգևորություն են առաջացրել Բաքվում):
Ուշագրավն այն է, որ Ալիևի ասածներից հետո մեզ մոտ հիմնականում անմեղսունակ արձագանք կա: Գործ ունենք ապուշության «զորահանդեսի» հետ: Գերիշխող են այն հիմար տեսակետները, ըստ որոնց՝ Ալիևի հայտարարությունները ներքին օգտագործման են, շարքային բնույթ են կրում, պոպուլիզմ են և, հետևաբար, դրանք պետք չէ լուրջ ընդունել:
Ինչ վերաբերում է Երևանի պաշտոնական արձագանքին, ապա այն, ըստ էության, բացակայում է: Սա, փաստացի, ջայլամային քաղաքականություն է:
Հարցն այն չէ, որ պետք է Ալիևի հայտարարություններից վախենալ կամ էլ ընկնել մյուս ծայրահեղության գիրկը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններից դուրս գալով և Ադրբեջանի դեմ պատերազմ սկսելով: Պետք է պարզապես ի գիտություն ընդունել Ալիևի վարքագիծն ու ներքին փոփոխությունների հասնել կանխելու համար պատերազմն ու տեղը դնելու համար ագրեսիվ հարևանին:
Հարցն այն է, որ պետք է շատ սթափ դատել ու հասկանալ, որ Ալիևը պատերազմի է պատրաստվում և չի թաքցնում իր բուն նպատակը: Հասկանալ ու պատրաստվել է պետք:
Ալիևի հայտարարությանը լուրջ չվերաբերվելը ճակատագրական նշանակություն կարող է ունենալ մեզ համար, ինչպես որ ճակատագրական նշանակություն ունեցավ Հիտլերի հիստերիկ պահվածքին անլուրջ վերաբերվելը մինչև 2-րդ աշխարհամարտի սկսվելը:
Ինչ-որ տեղ նույնիսկ պետք է շնորհակալ լինել Ադրբեջանի նախագահին՝ Հայաստանում հանրության աչքերը բացելու և որոշ «խաղաղասերների» պատրանքների վրա խաչ քաշելու փորձի համար:
Ցավալին այն է, որ Հայաստանի ու Ղարաբաղի շահերի պաշտպանությունը վստահված է ներկայիս քյաբաբային վերնախավին: Այ սա՛ է վտանգավոր ու վախենալու, ոչ թե Ալիևի նկրտումները:

Կորյուն Մանուկյան