ՀՀ Սահմանադրության մեջ «փափուկ ուժի» մասին դրույթ կա՞: Ըստ Արմեն Աշոտյանի, պարզվում է՝ գրեթե բոլոր լիազորություններից զրկված իրենց նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը լինելու է այն «փափուկ ուժը», որն իր կապերի միջոցով կարող է արտաքին քաղաքական հարցերով զբաղվել: Այսինքն՝ եթե արքայազն Չարլզի հետ «մոտ» է, կարող են իրենք առանձին զրուցել արտաքին քաղաքական հարցերի շուրջ: Բայց Արմեն Սարգսյանը չի կարող միջամտել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը: Նույնկերպ Արմեն Սարգսյանը չի կարող մասնակցել մնացած ոլորտների քաղաքականության մշակման և իրականացման գործին: Բայց անձնական կապերն օգտագործելով՝ կարող է եվրոպաներում կամ աֆրիկյան երկրներում իր համար զրուցակից գտնել ու խոսել ցանկացած թեմայով: Էդպես էլի, իր համար ինչ ուզում է թող անի, բայց կապ չունենա պետության ու քաղաքականության հետ: Աշոտյանը, երևի, չցանկացավ ասել, որ Արմեն Սարգսյանը լինելու է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի փափուկ խաղալիքը: Փոխարենը ձեռաց նրան ինչ-որ երևակայական «փափուկ ուժով» օժտեց: Ի դեպ, Ազատություն TV-ի եթերում Աշոտյանը նաև հասցրեց սխալ հանել իրենց «փափուկ խաղալիքին»՝ թույլ չտալով Արմեն Սարգսյանին ևս մեկ շաբաթ երազել, որ ինքը լինելու է 4-րդ հանրապետության առաջին նախագահը: Ըստ Աշոտյանի, չկա՛ նման բան, հանրապետության համարը մնում է երրորդը: Դե, իրենց «փափուկ խաղալիքն» էլ լինելու է չորրորդ նախագահը:
Սերժ Սարգսյանի «փափուկ խաղալիքը»
ՀՀ Սահմանադրության մեջ «փափուկ ուժի» մասին դրույթ կա՞:
Ըստ Արմեն Աշոտյանի, պարզվում է՝ գրեթե բոլոր լիազորություններից զրկված իրենց նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը լինելու է այն «փափուկ ուժը», որն իր կապերի միջոցով կարող է արտաքին քաղաքական հարցերով զբաղվել:
Այսինքն՝ եթե արքայազն Չարլզի հետ «մոտ» է, կարող են իրենք առանձին զրուցել արտաքին քաղաքական հարցերի շուրջ: Բայց Արմեն Սարգսյանը չի կարող միջամտել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը:
Նույնկերպ Արմեն Սարգսյանը չի կարող մասնակցել մնացած ոլորտների քաղաքականության մշակման և իրականացման գործին: Բայց անձնական կապերն օգտագործելով՝ կարող է եվրոպաներում կամ աֆրիկյան երկրներում իր համար զրուցակից գտնել ու խոսել ցանկացած թեմայով:
Էդպես էլի, իր համար ինչ ուզում է թող անի, բայց կապ չունենա պետության ու քաղաքականության հետ:
Աշոտյանը, երևի, չցանկացավ ասել, որ Արմեն Սարգսյանը լինելու է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի փափուկ խաղալիքը: Փոխարենը ձեռաց նրան ինչ-որ երևակայական «փափուկ ուժով» օժտեց:
Ի դեպ, Ազատություն TV-ի եթերում Աշոտյանը նաև հասցրեց սխալ հանել իրենց «փափուկ խաղալիքին»՝ թույլ չտալով Արմեն Սարգսյանին ևս մեկ շաբաթ երազել, որ ինքը լինելու է 4-րդ հանրապետության առաջին նախագահը:
Ըստ Աշոտյանի, չկա՛ նման բան, հանրապետության համարը մնում է երրորդը:
Դե, իրենց «փափուկ խաղալիքն» էլ լինելու է չորրորդ նախագահը:
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից