ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է թարմացնել իր ֆոտոալբոմը և ապացուցել, որ ՀՀԿ-ն պատահաբար չէ իրեն ընտրել (Սերժ Սարգսյանն, իրոք, շատ լավ է ճանաչում իր հաճախորդներին. Կարեն Կարապետյանի ականջը կանչի): Այդ առումով, ի դեպ, նա օրիգինալ չէ: Նույնիսկ կարելի է ասել, որ պլագիատ է անում: Կրկնօրինակում է իրեն նախագահ առաջարկողին՝ Սերժ Սարգսյանին:
Ինչպես հայտնի է, 2008-ից սկսած Սերժ Սարգսյանը բազմաթիվ ֆոտոսեսիաներ է ունեցել: Սկզբում հավաքվում էին Մարզահամերգային համալիրում և լուսանկարվում ՀՀ-ում գրանցված բոլոր կուսակցություններն ու ՀՀԿ ղեկավարը: Հայտարարվում էր, թե իբր բոլորի հետ լրջորեն քննարկվում են հայ ժողովրդին հուզող հարցերը, բայց պարզ էր, որ 70-ից ավելի կուսակցապետի հետ ընդամենը ժամանակ է մաշվել՝ հանրային ուշադրությունը զբաղեցնելու համար:
Հետո ասվեց, որ հայ-թուրքական «Ֆուտբոլային» դիվանագիտության վերաբերյալ սփյուռքի կարծիքն իմանալու համար միջազգային «տուռնե» է կազմակերպվելու: Սերժ Սարգսյանը դահլիճներում նկարվում էր, իսկ հրապարակներում արժանանում քննադատության: Բայց նրան ոչ այդ դահլիճներն էին հետաքրքրում, ոչ էլ՝ հրապարակները: Պարզ էր, որ որոշումը կայացված էր ու սփյուռքի կարծիքը ձևական են լսելու (հատկապես, որ «սփյուռքի կարծիք» կոչվածը շատ հարաբերական բան է), բայց ամեն դեպքում «գալոչկան» դրեցին:
Վերջին տարիներին բազմաթիվ այլ առիթներ եղան ֆոտոսեսիաների համար: Մասնավորապես տպավորիչ էին սահմանադրական փոփոխություններին ընդառաջ տեղի ունեցած ֆոտոսեսիաները: Դա հաճախորդների յուրօրինակ «պառադ» էր, ես կասեի՝ «ռազմավարի» ցուցադրում: Դա նաև հանրային հաշվետվություն էր. բոլորին ցույց էին տալիս, թե ինչ է տեղի ունեցել քաղաքական կոչված դաշտի հետ և ինչպես են քաղաքական թրաֆիքինգի ենթարկել ոմանց:
Պարզ է, որ այդ ժամանակ ոչ թե ֆոտոսեսիայի մասնակիցների կարծիքն էին հարցնում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, այլ պարզապես նրանց օգտագործում որպես դեկորացիա՝ «համազգային միասնության» ֆոն ապահովելու նպատակով (մասնակիցներից ոմանք հետագայում խրախուսական մրցանակ ստացան պատգամավորական մանդատի տեսքով):
Հիմա նույն մեթոդը կիրառում է Արմեն Սարգսյանը, ով այս ընթացքում հռչակել է 4-րդ հանրապետություն և չհիմնավորված ժպիտը դեմքին գնում է այդ հանրապետության 1-ին նախագահը դառնալու ուղղությամբ:
Ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը ոչ պակաս ֆոտոսեսիայական շոուների սիրահար է, բայց այդ ժանրը Հայաստանում արդեն հասցրել է հնամաշ դառնալ և արժեզրկվել: Բացի այդ՝ կրկնօրինակը միշտ զիջում է օրիգինալին:
Իսկ եթե Ա. Սարգսյանը շոու չի անում, այլ իրոք հանդիպում է ներսի ու դրսի հայտնի ու անհայտ մարդկանց, որպեսզի որոշում կայացնի, ապա նա դրանով ցույց է տալիս իր ոչ համարժեքությունը ներկայիս իրավիճակին:
Մարդն ինչքան պետք է հայաստանյան իրականությունից կտրված լինի, որ «Հանդիպումներ հանրության լայն շրջանակների հետ» թեմայով գնա ու նկարվի ռամկավարների, հնչակների ու Դեմկուսի միակ ներկայացուցիչ Արամ Գասպարիչի հետ: Այդ տրամաբանությամբ Արմեն Սարգսյանը կարող է մեր հարևան Վալոդին հանդիպել և, ի դեպ, շատ ավելի արժեքավոր տեսակետ լսել Հայաստանի ներքին կյանքի մասին, քան մինչև հիմա լսել է:
Տպավորությունն այնպիսին է, որ Արմեն Սարգսյանի համար Հայաստանի քաղաքական կյանքը մնացել է 1996-ի մատույցներում և ինքը հնուց ում մասին լսել է, նրանց էլ հանդիպում է:
22 տարի առաջ ռամկավարներն ու Դեմկուսի Արամ Սարգսյանը քաղաքական կյանքի ակտիվ մասնակիցներ էին: Վերջինս նախագահական կեղծված ընտրություններից հետո թաքնված էր, քանզի եղել էր նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի թիմակից ու հետապնդվում էր իշխանությունների կողմից:
Եթե 96-ի կեղծված ընտրություններից հետո վարչապետ նշանակված Արմեն Սարգսյանն այն ժամանակ հանդիպեր Դեմկուսի Արամ Սարգսյանին, ապա դա քաղաքական ակցիա կլիներ ու տրամաբանական: Բայց երբ հիմա է հանդիպում, դա նշանակում է, որ Լոնդոնից Հայաստանի ներքին կյանքը բացարձակապես չի երևում ու հետագայում հազիվ էլ երևա:
Արժանին պետք է մատուցել Սերժ Սարգսյանի՝ «քասթինգ» իրականացնելու կարողությանը: Որտեղի՞ց էլ սրանց պեղում ու բերում է: Մեկին՝ Մոսկվայից, մյուսին՝ Լոնդոնից: Բայց չէ՞ որ խոստացվել էր հայրենիքը կրկեսի չվերածել:
Հաստիքային ժպտացողի պլագիատը

Պետրոս Ալեքսանյան