Հրապարակվել են Մերձմոսկովյան շրջանում Ան-148 ինքնաթռի կործանման պահի կադրերը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել են «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող Ան-148 ինքնաթռի կործանման պահի կադրերը․ այն արձանագրել է Մերձմոսկովյան շրջանի սեփական տներից մեկի անվտանգության տեսախցիկը:
Հիշեցնենք, որ Ռամենսկի շրջանում երեկ վթարի էր ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Օրսկ քաղաք չվերթ իրականացնող ուղևորատար Ան-148 ինքնաթիռը․ զոհվել էր 71 մարդ, այդ թվում՝ երկու հայ (ուղևոր՝ Վարսիկ Սևոյան և 2-րդ օդաչու՝ Սերգեյ Ղամբարյան): Օրենբուրգի մարզի իշխանությունների հաղորդմամբ՝ զոհված ուղևորների թվում 3 երեխա կա՝17, 13 և 5 տարեկան:
Մարզի իշխանությունները փետրվարի 12-ը սգո օր են հայտարարել:
Այժմ որոնում են զոհերի մարմինների մնացորդները։ Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը հայտնել է, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա և, ենթադրաբար, հիմնական փուլը կտևի 7 օր։
Հրապարակվել են Մերձմոսկովյան շրջանում Ան-148 ինքնաթռի կործանման պահի կադրերը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել են «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող Ան-148 ինքնաթռի կործանման պահի կադրերը․ այն արձանագրել է Մերձմոսկովյան շրջանի սեփական տներից մեկի անվտանգության տեսախցիկը:
Հիշեցնենք, որ Ռամենսկի շրջանում երեկ վթարի էր ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Օրսկ քաղաք չվերթ իրականացնող ուղևորատար Ան-148 ինքնաթիռը․ զոհվել էր 71 մարդ, այդ թվում՝ երկու հայ (ուղևոր՝ Վարսիկ Սևոյան և 2-րդ օդաչու՝ Սերգեյ Ղամբարյան): Օրենբուրգի մարզի իշխանությունների հաղորդմամբ՝ զոհված ուղևորների թվում 3 երեխա կա՝ 17, 13 և 5 տարեկան:

7or.am